Հայաստանի պատմամշակութային գանձարան. Սանահին

    Շարունակում ենք ներկայացնել Հայաստանի պատմամշակութային գանձարանի գոհարները: 

    Հայ պատմության և ճարտարապետության հուշակոթողների շարքում համաշխարհային ճանաչում է վայելում Սանահինի եկեղեցական համալիրը, կառուցված X—XIII դարերում:

     

    Սանահինի վանքը գտնվում է Հայաստանի հյուսիսում` Լոռու շրջանի Ալավերդի քաղաքի սահմաններում: X—XI դարերում Սանահինի համալիրն ուներ լայնարձակ տարածքներ, դրա պատերի ներքո ուսուցանում և ապրում էին 300-500 մարդ, որոնց շարքում կային ականավոր գիտնականներ ու մշակույթի գործիչներ, հոգևորականներ: Այդ նույն ժամանակ վանքի դպրոցը վերափոխվեց ակադեմիայի: Հայաստանի ամենաճանաչված եկեղեցական համալիրի մեջ մտնում են Սուրբ Աստվածածին (մոտ 934 թ.) և Ամենափրկիչ (957-962 թթ.) խաչագմբեթ եկեղեցիները, իսկ X դարի երկրորդ կեսից` Լոռվա թագավորության աթոռանիստ տաճարը:

     

     

    Եկեղեցիների միջև երկրաշարժի դեմ ավելի կայուն լինելու համար կառուցվել է կամարձև սրահ` Ակադեմիայի դպրոցը (X դ. վերջ — XI դարի սկիզբ.), դրան կից կառուցվել են եռաշարքավոր զանգակատունը,կամարակապ գավիթները, միջնադարյամ Հայաստանի ամենամեծ գրապահոցը (1063 թ.), Սբ. Գրիգոր Լուսավորիչ մատուռը, 1064 թ. սելջուկները թալանեցին Սանահինը, 1104 թ. հարձակվեցին պարսիկները, 1139 թ. երկրաշարժը նույնպես մասամբ ավերեց եկեղեցական համալիրը: Ներկայումս վանքի տարածքում գտնվում է Զաքարյաններ և Արգուտինսկի-Դոլգորուկիներ իշխանների գերեզմանատունը (1189 թ.), Սուրբ Սարգիս մատուռը, Սուրբ Կարապետ եկեղեցին և այլն:

     

     

     

     

    Դեբեդ գետի կիրճում Սանահինի կողքին կառուցված է երկհենարան կամարավոր կամուրջ (1921 թ.), տեսարժան վայրը մտնում է ՅՈՒՆԵՍԿՈ-ի Համաշխարհային ժառանգության ցանկի մեջ:

     

     

     

    աղբյուրը՝ armtourist.am

    Share Button

    Հոդվածներ

    Եկէք Համաձայնինք` Որպէսզի 2018 Մայիսին, Հայոց Պետականութեան Հարիւրամեակը նշուի Համահայկական Եւ Համերաշխ Ոգիով. Դոկտ. Արշաւիր Կէօնճեան

    Օգոստոսի 15 , 2017 , 20:03
    Համաշխարհային չափանիշով գիտնական եւ համալսարանի դասախօս որ զուգահեռաբար ստանձնած է ղեկավար դերեր ազգային գլխաւոր կազմակերպութիւններէն ներս: Ելեքտրագիտութեան գծով University of Pennsylvania համալսարանէն իր դոկտորան ստանալէ ետք, ան 1965-ին հաստատուած է Գանատայի Մոնթրէալ

    Լրահոս

    Միջոցառումներ

    • 20:27
      14.08

      Կարապի լճում կներկայացվեն քանդակագործ Աշոտ Հարությունյանի քանդակները

    • 18:05
      14.08

      Հայ և վրացի երիտասարդ կոմպոզիտորներն ու կատարողները կհանդիպեն Դիլիջանում

    • 18:07
      12.08

      Տեղի կունենա նկարիչ Հրաչյա Ռուխկյանի նկարների ցուցադրությունը

    • 20:31
      11.08

      Բացօթյա կինոդիտում՝ Գառնու տաճարի տարածքում

    • 19:06
      11.08

      Երևանում տեղի կունենա «Երիտասարդ Երևան» դիջեյների մրցույթ-փառատոն