«Ժողովուրդ». Թալինի քաղաքապետը պետական միջոցներով տորթեր է գնում

    «ՀՀ Արագածոտնի մարզի Թալինի քաղաքապետարանի աշխատակազմի գնումները ուսումնասիրելիս պարզ է դառնում, որ այս քաղաքում առաջնային խնդիրը ուտել-խմելն է: Ըստ թերթի, Հանրապետությունում չկա մի տոն, որը Թալինի քաղաքապետարանի աշխատակազմը բաց թողնի, ընդհուպ մինչև գրադարանավարի օրը:

     

    «Նրանք պետական միջոցների հաշվին տոնում են բոլոր օրերը: «Ժողովուրդ»-ի ձեռքի տակ է հայտնվել Թալինի քաղաքապետ Սարգիս Արամյանի կողմից օգոստոսի 4-ին հաստատված գնումների պլանը, որտեղ հատուկ բաժին կա` «Միջոցառումներ» անվանումով: Միջոցառումների համար նախատեսված գնումները սկսվել է ծաղիկներով. գնվել է 200 հատ վարդ, որի համար ծախսվել է 100 հազար դրամ, 500 հատ մեխակ` 50 հազար դրամ, 50 հատ ծաղկեպսակ` 600 հազար դրամ:

     

    Թալինի քաղաքապետարանի աշխատակազմը տարին սկսել է կանանց տոնը նշելով, որի համար նախ գնել է 300 հատ վարդ` ծախսելով 150 հազար դրամ, 10 հատ 6000 դրամանոց տորթ, որի համար պետական միջոցներից ծախսվել է 60 հազար դրամ:

     

    Մարտի 8-ը տոնելու համար գնվել է 20 հատ գինի և ծախսվել 24 հազար դրամ: Նաև գնվել են հուշանվերներ՝ անհայտ քանակությամբ, որոնց համար ծախսվել է 120 հազար դրամ»,-գրում է թերթը:

     

    Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

    Share Button

    Հոդվածներ

    Եկէք Համաձայնինք` Որպէսզի 2018 Մայիսին, Հայոց Պետականութեան Հարիւրամեակը նշուի Համահայկական Եւ Համերաշխ Ոգիով. Դոկտ. Արշաւիր Կէօնճեան

    Օգոստոսի 15 , 2017 , 20:03
    Համաշխարհային չափանիշով գիտնական եւ համալսարանի դասախօս որ զուգահեռաբար ստանձնած է ղեկավար դերեր ազգային գլխաւոր կազմակերպութիւններէն ներս: Ելեքտրագիտութեան գծով University of Pennsylvania համալսարանէն իր դոկտորան ստանալէ ետք, ան 1965-ին հաստատուած է Գանատայի Մոնթրէալ

    Լրահոս

    Միջոցառումներ

    • 20:27
      14.08

      Կարապի լճում կներկայացվեն քանդակագործ Աշոտ Հարությունյանի քանդակները

    • 18:05
      14.08

      Հայ և վրացի երիտասարդ կոմպոզիտորներն ու կատարողները կհանդիպեն Դիլիջանում

    • 18:07
      12.08

      Տեղի կունենա նկարիչ Հրաչյա Ռուխկյանի նկարների ցուցադրությունը

    • 20:31
      11.08

      Բացօթյա կինոդիտում՝ Գառնու տաճարի տարածքում

    • 19:06
      11.08

      Երևանում տեղի կունենա «Երիտասարդ Երևան» դիջեյների մրցույթ-փառատոն