Այսօր Երվանդ Շահազիզի հիշատակի օրն է

    1951թ. օգոստոսի 12-ին կյանքից հեռացել է հայ խորհրդային գրականագետ, պատմաբան, ազգագրագետ, մանկավարժ Երվանդ Շահազիզը՝  բանաստեղծ Սմբատ Շահազիզի եղբորորդին: 

    Երվանդ Շահազիզը ծնվել է 1856թ. հունվարի 13-ին, Աշտարակում։ 

    1870 թվականին ավարտել է Երևանի գավառական դպրոցը, 1879 թվականին՝ Մոսկվայի Լազարյան ճեմարանը, 1879-1882 թվականներին՝ սովորել ճեմարանի լիցեյում։ 1882-1917 թվականներին՝ ուսուցիչ, տեսչի օգնական, տեսուչ է եղել Նոր Նախիջևանի թեմական դպրոցում, 1918-1921 թվականներին՝ ուսուցիչ Դոնի Ռոստովի աշխատավորական դպրոցում և տեղի հայկական թանգարանի վարիչ։ 1918-1919 թվականներին խմբագրել է (Ռ․ Բերբերյանի հետ) Նոր Նախիջևանի և Դոնի Ռոստովի հայերի «Հայ համայնք» շաբաթաթերթը։ 1922 թվականին հրավիրվել է Երևան, մասնակցել Խորհրդային Հայաստանի կենտրոնական պատմամշակութային թանգարանի ստեղծման աշխատանքներին, նորաստեղծ թանգարանը համալրել Նոր Նախիջեվանից բերած արխիվային հարուստ նյութով, թանգարանում աշխատել որպես պատմագրական բաժնի վարիչ։ 1938 թվականից՝ գիտաշխատող գրականության ինստիտուտում (1944 թվականից՝ Մանուկ Աբեղյանի անվանվան)։

     

    Պատմաբանասիրական բազմաթիվ աշխատությունների հեղինակ է։ Պատմական գործերից արժեքավոր են հայ մեծ հեղափոխական-դեմոկրատ Միքայել Նալբանդյանի կյանքին ու գործունեությանը նվիրված «Միքայել Ղազարյան Նալբանդյանց» (1897 թվական), Նոր Նախիջևանի հայկական գաղթավայրի պատմությանը, ազգային սովորություններին և ավանդույթներին վերաբերող «Նոր-Նախիջևանը և նոր-նախիջեվանցիք» (1903 թվական)։ Պատմահնագիտական բնույթ ունի «Հին Երևանը» (1931 թվական) աշխատությունը։ Գրել է  Խաչատուր Աբովյանին («Դիվան խաչատուր Աբովյանի», 1940-1948 թվական), Միքայել Նալբանդյանին («Դիվան Միքայել Նալբանդյանի», 1932 թվական), Ռաֆայել Պատկանյանին, Սմբատ Շահազիզին վերաբերող աշխատություններ։

    Share Button

    Հոդվածներ

    Եկէք Համաձայնինք` Որպէսզի 2018 Մայիսին, Հայոց Պետականութեան Հարիւրամեակը նշուի Համահայկական Եւ Համերաշխ Ոգիով. Դոկտ. Արշաւիր Կէօնճեան

    Օգոստոսի 15 , 2017 , 20:03
    Համաշխարհային չափանիշով գիտնական եւ համալսարանի դասախօս որ զուգահեռաբար ստանձնած է ղեկավար դերեր ազգային գլխաւոր կազմակերպութիւններէն ներս: Ելեքտրագիտութեան գծով University of Pennsylvania համալսարանէն իր դոկտորան ստանալէ ետք, ան 1965-ին հաստատուած է Գանատայի Մոնթրէալ

    Լրահոս

    Միջոցառումներ

    • 20:27
      14.08

      Կարապի լճում կներկայացվեն քանդակագործ Աշոտ Հարությունյանի քանդակները

    • 18:05
      14.08

      Հայ և վրացի երիտասարդ կոմպոզիտորներն ու կատարողները կհանդիպեն Դիլիջանում

    • 18:07
      12.08

      Տեղի կունենա նկարիչ Հրաչյա Ռուխկյանի նկարների ցուցադրությունը

    • 20:31
      11.08

      Բացօթյա կինոդիտում՝ Գառնու տաճարի տարածքում

    • 19:06
      11.08

      Երևանում տեղի կունենա «Երիտասարդ Երևան» դիջեյների մրցույթ-փառատոն