Այսօր հայտնի երգչուհի Վալյա Սամվելյանի ծննդյան օրն է

    Այսօր հայ ժողովրդական երգչուհի Վալյա Սամվելյանի ծննդյան օրն է: Վալյա Սամվելյանը ծնվել է 1937թ. օգոստոսի 12-ին,  Երևանում: Հայրը՝ Վարդան Սամվելյանը, եկեղեցական խորհրդի նախագահն է եղել, մայրը՝ Վերգինե Բադալյանը, երգել է Սբ. Հովհաննես եկեղեցու երգչախմբում:

    Երգչուհին հաճախել է Երևանի Պ.Պռոշյանի անվան միջնակարգ դպրոցը, որտեղից արդեն սկսել է երգել դպրոցի երգչախմբում: Միջնակարգ կրթությունն ավարտելուց հետո, երգել է Երևանի ավտոդողերի գործարանի երգի և պարի ինքնագործ անսամբլում, որի հետ մասնակցել է միջազգային փառատոների և արժանացել 4 ոսկե մեդալի: Երգել է հայկական գուսանական և ժողովրդական երգեր: 1950-ականներին երգել է Երևանի սարքաշինական գործարանի ժողովրդական գործիքների նվագախմբում, որտեղ ծանոթացել է ապագա ամուսնու հետ, ով նվագախմբի գեղարվեստական ղեկավարն էր` Կառլեն Գևորգյանը: Հետագայում որպես մենակատար աշխատել է Հայաստանի Թ.Ալթունյանի անվան երգի-պարի պետական անսամբլում, 1952թ-ից` Հայաստանի ռադիոյի և հեռուստատեսության Ա.Մերանգուլյանի անվան վաստակավոր անսամբլում, որտեղ երգել է մինչև կյանքի վերջ: 1957թ. մասնակցել է Հայաստանի երիտասարդական փառատոնին և զբաղեցրել երգի ասպարեզում առաջին տեղը՝ պարգևատրվելով ոսկե մեդալով:

    Նրա կատարմամբ հնչել են Կոմիտասի, Սայաթ-Նովայի, Ալեքսեյ Հեքիմյանի, Խաչատուր Ավետիսյանի, գուսաններ Աշոտի, Շահենի և ուրիշների ստեղծագործությունները: Նրա առավել ճանաչված կատարումներից են «Անուշիկ իմ քույրիկ», «Անցար այգուս նայելով», «Զոր գիշեր» և «Շորորա» ստեղծագործությունները: Թողարկվել է երգչուհու ձայնասկավառակերը Մոսկվայի «Մելոդիա» ընկերությունում և ԱՄՆ-ում («Թողեցիր ինձ մենակ», «Անուշիկ իմ քույրիկ»): Համերգներով եղել է Ուկրաինայում, Բելառուսում, Մերձբալթյան երկրներում, Ֆրանսիայում, Իսպանիայում, Սիրիայում, Լիբանանում և Բելգիայում:

    Երգչուհին մահացել է Երևանում, ավտովթարից 1990 թ. դեկտեմբերի 3-ին:

     

     

     

    Share Button

    Հոդվածներ

    Եկէք Համաձայնինք` Որպէսզի 2018 Մայիսին, Հայոց Պետականութեան Հարիւրամեակը նշուի Համահայկական Եւ Համերաշխ Ոգիով. Դոկտ. Արշաւիր Կէօնճեան

    Օգոստոսի 15 , 2017 , 20:03
    Համաշխարհային չափանիշով գիտնական եւ համալսարանի դասախօս որ զուգահեռաբար ստանձնած է ղեկավար դերեր ազգային գլխաւոր կազմակերպութիւններէն ներս: Ելեքտրագիտութեան գծով University of Pennsylvania համալսարանէն իր դոկտորան ստանալէ ետք, ան 1965-ին հաստատուած է Գանատայի Մոնթրէալ

    Լրահոս

    Միջոցառումներ

    • 20:27
      14.08

      Կարապի լճում կներկայացվեն քանդակագործ Աշոտ Հարությունյանի քանդակները

    • 18:05
      14.08

      Հայ և վրացի երիտասարդ կոմպոզիտորներն ու կատարողները կհանդիպեն Դիլիջանում

    • 18:07
      12.08

      Տեղի կունենա նկարիչ Հրաչյա Ռուխկյանի նկարների ցուցադրությունը

    • 20:31
      11.08

      Բացօթյա կինոդիտում՝ Գառնու տաճարի տարածքում

    • 19:06
      11.08

      Երևանում տեղի կունենա «Երիտասարդ Երևան» դիջեյների մրցույթ-փառատոն