«Առավոտ». Ճաճոյի Էդոյի սպանված որդու երեխաների և կնոջ պաշպանությունը ՝ բախտի քմահաճույքին

    «Վանաձորում հայտնի քրեական հեղինակություն Ճա­ճոյի Էդոյի որդու աղմկահարույց սպանությունից մոտ չորս ամիս անց Լոռու մարզպետարանի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնից որևէ մեկը չի հետաքրքրվել ո՛չ երեխաների, ո՛չ էլ սպանության մեջ մեղադրվող կնոջով:

     

    Այս մասին «Առավոտին» հայտնեց բաժնի պետ Սա­սուն Խեչումյանը: Հիշեցնենք, որ ըստ իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանի՝ սպանվածի երեխաներից մեկը քաղցկեղով հիվանդ է: Կրկին իրավապաշտպանի տեղեկություններով՝ երեխաները ականատես են եղել հոր սպանությանը, ու դեպքից հետո նրանց ոստիկանները գտել են ահավոր հուզական վիճակում: Մեր հարցին՝ ի՞նչն է պատճառը, որ մարզպետարանի՝ երեխաների ու կանանց իրա­վունքներով զբաղվող բաժնի որևէ մասնագետ ժամանակ չի գտել այցելելու ընտանիքին, պարոն Խեչումյանը պատասխանեց. «Դե գիտեք՝ ինչքան խառն էր, էլի, կսպասենք ինչ-որ ժամանակ, մի փոքր անցնի, մի քիչ վերականգն­վի մի բան, որ կարողանանք, էլի: Էդ սթրեսային վիճա­կով ի՞նչ անենք… ճիշտն ասած, ես հիմա լրիվ այլ քա­ղաքում խնամակալության նիստի եմ, երկուշաբթի զան­գեք»»,-գրում է թերթը:

     

    Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

    Share Button

    Հոդվածներ

    Եկէք Համաձայնինք` Որպէսզի 2018 Մայիսին, Հայոց Պետականութեան Հարիւրամեակը նշուի Համահայկական Եւ Համերաշխ Ոգիով. Դոկտ. Արշաւիր Կէօնճեան

    Օգոստոսի 15 , 2017 , 20:03
    Համաշխարհային չափանիշով գիտնական եւ համալսարանի դասախօս որ զուգահեռաբար ստանձնած է ղեկավար դերեր ազգային գլխաւոր կազմակերպութիւններէն ներս: Ելեքտրագիտութեան գծով University of Pennsylvania համալսարանէն իր դոկտորան ստանալէ ետք, ան 1965-ին հաստատուած է Գանատայի Մոնթրէալ

    Լրահոս

    Միջոցառումներ

    • 20:27
      14.08

      Կարապի լճում կներկայացվեն քանդակագործ Աշոտ Հարությունյանի քանդակները

    • 18:05
      14.08

      Հայ և վրացի երիտասարդ կոմպոզիտորներն ու կատարողները կհանդիպեն Դիլիջանում

    • 18:07
      12.08

      Տեղի կունենա նկարիչ Հրաչյա Ռուխկյանի նկարների ցուցադրությունը

    • 20:31
      11.08

      Բացօթյա կինոդիտում՝ Գառնու տաճարի տարածքում

    • 19:06
      11.08

      Երևանում տեղի կունենա «Երիտասարդ Երևան» դիջեյների մրցույթ-փառատոն