Տեղի կունենա նկարիչ Հրաչյա Ռուխկյանի նկարների ցուցադրությունը

    Օգոստոսի 14-ին «Նարեկացի» արվեստի միությունում տեդի կունենա  ՀՀ ժողովրդական նկարիչ Հրաչյա Ռուխկյանի նկարների ցուցադրությունը:

    Ցուցահանդեսին կներկայացվեն անվանի նկարչի` 1950-ականներին նկարված եկեղեցիները (Հրաչյա Ռուխկյանը Ավետիք Իսահակյանի խորհրդով և Վազգեն վեհափառի աջակցությամբ շրջել է Հայաստանի մարզերով` վրձնելով 120 եկեղեցի) և հետագա տարիներին արված մշակութային մեծանուն գործիչների դիմանկարները՝ Հրաչյա Ներսիսիյան, Ավետիք Իսահակյան, Ե. Չարենց, Րաֆֆի, Շիրվանզադե, Կոմիտաս, Արամ Խաչատրյան:
     

    Հրաչյա Ռուխկյանը ծնվել է 1915 թ. Ալեքսանդրապոլում: Ավարտել է Թբիլիսիի գեղարվեստի ակադեմիան: Մասնակցել է Մեծ հայրենականին և վերադառնալուն պես զենքը փոխարինել վրձնով: Սայաթ-Նովայի մահվան 150-ամյա տարելիցին նվիրված Սայաթ-Նովայի կերպարի ստեղծման մրցանակաբաշխությունում Հրաչյա Ռուխկյանն արժանացել է առաջին մրցանակի։ 

     
    Նկարչի վրձնին են պատկանում Մարտիրոս Սարյանի հորդորով ստեղծված «Բույլ հանճարաց» նկարաշարը՝ Մեսրոպ Մաշտոց, Մովսես Խորենացի, Մխիթար Հերացի, Անանիա Շիրակացի, Թորոս Ռոսլին, Գրիգոր Նարեկացի, Մխիթար Սեբաստացի, Դավիթ Անհաղթ… 
     
    Մուտքն ազատ է:
    Share Button

    Հոդվածներ

    Եկէք Համաձայնինք` Որպէսզի 2018 Մայիսին, Հայոց Պետականութեան Հարիւրամեակը նշուի Համահայկական Եւ Համերաշխ Ոգիով. Դոկտ. Արշաւիր Կէօնճեան

    Օգոստոսի 15 , 2017 , 20:03
    Համաշխարհային չափանիշով գիտնական եւ համալսարանի դասախօս որ զուգահեռաբար ստանձնած է ղեկավար դերեր ազգային գլխաւոր կազմակերպութիւններէն ներս: Ելեքտրագիտութեան գծով University of Pennsylvania համալսարանէն իր դոկտորան ստանալէ ետք, ան 1965-ին հաստատուած է Գանատայի Մոնթրէալ

    Լրահոս

    Միջոցառումներ

    • 20:27
      14.08

      Կարապի լճում կներկայացվեն քանդակագործ Աշոտ Հարությունյանի քանդակները

    • 18:05
      14.08

      Հայ և վրացի երիտասարդ կոմպոզիտորներն ու կատարողները կհանդիպեն Դիլիջանում

    • 18:07
      12.08

      Տեղի կունենա նկարիչ Հրաչյա Ռուխկյանի նկարների ցուցադրությունը

    • 20:31
      11.08

      Բացօթյա կինոդիտում՝ Գառնու տաճարի տարածքում

    • 19:06
      11.08

      Երևանում տեղի կունենա «Երիտասարդ Երևան» դիջեյների մրցույթ-փառատոն