Վթարից տուժած վեց քաղաքացուց երեքը դուրս է գրվել հիվանդանոցից

    Տեղեկացրել ենք, որ հունիսի 18-ին, Ռուսաստանի Դաշնության Տուլայի շրջանում` Մ-4 դաշնային ավտոճանապարհի Մոսկվա-Երևան հատվածի 133-րդ կմ-ին, տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են «ԿամԱԶ» մակնիշի բեռնատար ավտոմեքենան և երթուղային միկրոավտոբուսը: Պատահարի հետևանքով մահացել է 1, տուժել՝ 6 քաղաքացի, որոնց թվում կան ազգությամբ հայեր: Միկրոավտոբուսը ուղևորվում էր Երևանից Նիժնիյ Նովգորոդ:

    ՀՀ առողջապահության նախարարության տեղեկացմամբ, Ստուպինոյի հիվանդանոցում գտնվող 6 տուժածից 3-ը ստացել է ամբուլատորբժշկական օգնություն և դուրս գրվել, իսկ մյուս 3-ի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության: Տուլայի հիվանդանոցում բժշկականօգնություն ստացող 3 տուժածից 2-ը երեխա է:

    Բոլոր տուժածները հետազոտվել են և ստանում են անհրաժեշտ բժշկական օգնություն և սպասարկում: ՀՀ առողջապահության նախարարությունըմշտական կապ է պահպանում Ռուսաստանի Դաշնության համապատասխան բժշկական կազմակերպությունների հետ:

    Share Button

    Հոդվածներ

    Կհայտնվի արդյո՞ք Հայաստանից հարավ քրդական պետություն. Արմեն Մանվելյան

    Հունիսի 24 , 2017 , 17:11
    Քրդական հարցի շուրջ նոր զարգացումներ են սպասվումՙ պայմանավորված Քրդական ինքնավար շրջանի նախագահ Մասուդ Բարզանիի հայտարարության հետ, որ այս տարվա սեպտեմբերի 25-ին այնտեղ կազմակերպվելու է հանրաքվե անկախ պետություն ստեղծելու հարցի շուրջ: Այն, որ այդ շրջանում բնակվող քուրդ

    Լրահոս

    Միջոցառումներ

    • 19:32
      22.06

      Ա. Տիգրանյանի «Անուշ» օպերան՝ Մեծամոր քաղաքի մշակույթի տան բեմում

    • 15:30
      22.06

      Հայ-ֆրանսիական պատանեկան նվագախմբի համերգները՝ Ֆրանսիայում և Շվեյցարիայում

    • 14:02
      22.06

      Մոսկվայում տեղի կունենա «ԾԻՐԱՆ–2017» բազմազգ տոնը

    • 20:33
      19.06

      Հունիսի 20-ին տեղի կունենա բանաստեղծ Դավիթ Հովհաննեսի գրքի շնորհանդեսը

    • 20:52
      09.06

      Հունիսի 12-ին Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցին տոնախմբելու է սուրբ Հռիփսիմյանց կույսերի հիշատակը