Հայ եկեղեցին այսօր նշում է Շողակաթի տոնը

    Այսօր Հայ եկեղեցին նշում է Շողակաթի տոնը: Այն նշվում է Սբ. Աստվածածնի վերափոխման տոնի կիրակիին նախորդող շաբաթ օրը, և հիշատակն է Էջմիածնի Լուսավորչաշեն Տաճարի նավակատիքի: Այս տոնը Սուրբ Կույսի տոնի նախորդ օրն է նշվում, քանի որ սկզբնապես Մայր տաճարը նվիրված է եղել Աստվածածնին, և նրա օծումն ու սրբագործումը կատարվել է Սբ. Աստվածածնի վերափոխման տոնի նախօրյակին: Իսկ տոնի «Շողակաթ» մակդիրը (Լույսի շողի կաթելը) կապված է Սբ. Գրիգոր Լուսավորչի տեսիլքի հետ, ինչպես Էջմիածինը՝ Միածնի իջման պատկերի:

    Համաձայն Սբ. Գրիգոր Լուսավորչի տեսիլքի՝ «լույսը հոսելով վերևից ներքև՝ մինչև երկիր էր հասնում» և այս համատարած լույսում «Սիւն գործեաց լոյսն շողացեալ»՝ գծագրելով Սբ. Էջմիածնի Մայր Տաճարը և նահատակված կույսերին նվիրված կառուցվելիք երեք վկայարանները. մեկը՝ Սբ. Հռիփսիմյանց նահատակության վայրում, մյուսը՝ Սբ. Գայանյանց, մյուսն էլ՝ հնձանում, ուր նահատակվել էր հիվանդ կույսը: Ապա հայրապետը մեծ պատվով ամփոփեց սրբուհիների նշխարներն այդ վկայարան-եկեղեցիներում, ուր և դրված են մինչև օրս, և որոնցով բազմաթիվ հրաշքներ և բժշկություններ են կատարվել պատմության ընթացքում:

    Շողակաթ անունը տրվեց Լուսավորչի կառուցած այն վկայարաններից մեկին, որտեղից Սբ. Գրիգորն առաջին անգամ տեսավ լույսի առաջին ծագումը, մինչ բուն Մայր Տաճարի տեղում գծագրված լուսեղեն շենքը: Եվ քանի որ Սբ. Հռիփսիմյանց կույսերից հնձանում նահատակված հիվանդ կույսի՝ Սրբուհի Մարիանեի գերեզմանը գտնվում էր այդ սրբավայրում, «Շողակաթ» անունը սովորաբար վերագրվեց նրան և հայերիս մեջ սկսվեց օգտագործվել որպես իգական անուն:

    Սբ. Շողակաթ վանքը կառուցվել է 18-րդ դարում Նահապետ Ա Եդեսացի կաթողիկոսի օրոք:

    Դարեր շարունակ հայ ժողովրդի համար նվիրական ուխտատեղիներ են Սբ. Գայանե, Սբ. Հռիփսիմե, Սբ. Շողակաթ եկեղեցիները, իսկ Սբ. էջմիածինը՝ Մայր Աթոռը, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հայոց հավատի օրրանն ու Սրբություն Սրբոցն է:

    Share Button

    Հոդվածներ

    Եկէք Համաձայնինք` Որպէսզի 2018 Մայիսին, Հայոց Պետականութեան Հարիւրամեակը նշուի Համահայկական Եւ Համերաշխ Ոգիով. Դոկտ. Արշաւիր Կէօնճեան

    Օգոստոսի 15 , 2017 , 20:03
    Համաշխարհային չափանիշով գիտնական եւ համալսարանի դասախօս որ զուգահեռաբար ստանձնած է ղեկավար դերեր ազգային գլխաւոր կազմակերպութիւններէն ներս: Ելեքտրագիտութեան գծով University of Pennsylvania համալսարանէն իր դոկտորան ստանալէ ետք, ան 1965-ին հաստատուած է Գանատայի Մոնթրէալ

    Լրահոս

    Միջոցառումներ

    • 20:27
      14.08

      Կարապի լճում կներկայացվեն քանդակագործ Աշոտ Հարությունյանի քանդակները

    • 18:05
      14.08

      Հայ և վրացի երիտասարդ կոմպոզիտորներն ու կատարողները կհանդիպեն Դիլիջանում

    • 18:07
      12.08

      Տեղի կունենա նկարիչ Հրաչյա Ռուխկյանի նկարների ցուցադրությունը

    • 20:31
      11.08

      Բացօթյա կինոդիտում՝ Գառնու տաճարի տարածքում

    • 19:06
      11.08

      Երևանում տեղի կունենա «Երիտասարդ Երևան» դիջեյների մրցույթ-փառատոն