«Հոլոքոսթ» պարբերականը Հայոց ցեղասպանության մասին՝ առցանց. Հ.Ծ

    Վաշինգտոնից «Հայ Ազգային ինստիտուտը» (ANI) տեղեկացնում է, որ մինչեւ հուլիսի 15-ը Մ. Նահանգների Հոլոքոսթի հիշատակման թանգարանը (USHMM) հնարավորություն է ընձեռում ձրի օգտվելու Հայոց ցեղասպանությանը նվիրված իր «Հոլոքոսթի եւ ցեղասպանության ուսումնասիրություններ» (Holocaust and Genocide Studies) ակադեմիական պարբերականի առցանց տարբերակից:

    Հատորը, որ Օքսֆորդ համալսարանի հրատարակչատունն է լույս ընծայում, ընդգրկում է վեց հոդվածներ գրված վերջին 10 տարիների ընթացքում Փիթեր Բալաքյանի , Շաում Օ՛Դվայերի , Թաներ Աքչամի , Դոնալդ Բլոքսհամի , Ջոնաթան Մարկովիցի եւՔեթրին Տերտերյանի կողմից: Նախաբանը գրել է պրոֆ. Ռոբերտ Ֆ. Մելսոնը :

    Ըստ թանգարանի հայտարարության, տեղեկատվության նպատակով հատորի այս հատուկ համարում ներկայացված են Հայոց ցեղասպանության տարբեր ասպեկտները, ներառյալ ժխտողականությունը: Հիշյալ հոդվածները սահմանափակ ժամանակով ձրի տրամադրվում են առցանց հետեւյալ հասցեում. «http://bit.ly/2qwQbyՕ»:

     

    Հ.Ծ/ԱԶԳ

    Share Button

    Հոդվածներ

    «Թադեմ» հուշագրության հաղթարշավը շարունակվում է. Հ. Ծ

    Հունիսի 24 , 2017 , 18:04
    Ռոբերտ Արամ Գալուստյանի «Թադեմ: Հորս գյուղը» (Tadem: My Father՛s Village) հուշագրությունը շարունակում է արժանանալ գովասանական խոսքերի: Ըստ «Արմինյն Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթի, գիրքն իր ապրիլյան համարում գրախոսել է Օքսֆորդ համալսարանի հրատարակչատան լույս ընծայած «Հոլոքոսթի

    Լրահոս

    Միջոցառումներ

    • 19:32
      22.06

      Ա. Տիգրանյանի «Անուշ» օպերան՝ Մեծամոր քաղաքի մշակույթի տան բեմում

    • 15:30
      22.06

      Հայ-ֆրանսիական պատանեկան նվագախմբի համերգները՝ Ֆրանսիայում և Շվեյցարիայում

    • 14:02
      22.06

      Մոսկվայում տեղի կունենա «ԾԻՐԱՆ–2017» բազմազգ տոնը

    • 20:33
      19.06

      Հունիսի 20-ին տեղի կունենա բանաստեղծ Դավիթ Հովհաննեսի գրքի շնորհանդեսը

    • 20:52
      09.06

      Հունիսի 12-ին Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցին տոնախմբելու է սուրբ Հռիփսիմյանց կույսերի հիշատակը