St. Nerses the Great Catholicos and Bishop Khat S 0 Sat  ԳԿ Սրբոյն Ներսիսի Մեծի Հայրապետին մերոյ եւ Խադայ եպիսկոպոսին



     Wis 2:23-3:8



    23 Զի Աստուած հաստատեաց զմարդն յանեղծութեան եւ ի պատկեր իւրոյ բարերարութեանն արար զնա: 24 Նախանձու բանսարկուին եմուտ մահ յաշխարհ. 25 եւ փորձեն զնա. որ նորա´ վիճակին սակի´ են:ԳԼ. Գ.1 Բայց ոգիք արդարոց ի ձեռի´ն Աստուծոյ են. եւ ո´չ մերձեսցի ի նոսա մահ: 2 Թուեցան յաչս անզգամաց. թէ մեռան եւ համարեցան չարչարանք ելք նոցա. 3 եւ գնալն ի մէնջ բեկու´մն. բայց նոքա են ի խաղաղութեա´ն: 4 Զի թէպէտ եւ յաչս մարդկան տանջեցան. այլ յոյս նոցա լի´ է անմահութեամբ: 5 Եւ սակաւիկ ինչ խրատեալք եւ տրտմեալք. գտցեն զմեծ բարութիւն: Զի Աստուած փորձեաց զնոսա եւ եգիտ զնոսա իւր արժանիս: 6 Իբրեւ զոսկի ի բովս քննեաց զնոսա. եւ իբրեւ զողջակէ´զ զոհի ընկալաւ զնոսա: Ի ժամանակի այցելութեան իւրեանց 7 պայծառասցին. եւ իբրեւ կայծակն ընդ եղէգն ընթասցին: 8 Դատեսցին զազգս եւ ընկալցին զժողովուրդս. եւ թագաւորեսցէ´ նոցա Տէր յաւիտեան:

     Is 57:15-16



    15 Այսպէս ասէ Բարձրեալն` որ ի բարձունս բնակեալ է յաւիտեան. Սուրբն ի մէջ սրբոց. որոյ անունն բարձրեալ է եւ ի սուրբս հանգուցեալ. որ տայ երկայնմտութիւն տարակուսելոց. եւ կեանս այնոցիկ` որ մաշեալ են սրտիւք. 16 Եւ ոչ յաւիտեան խնդրեցից վրէժս ի ձէնջ. եւ ոչ ցանգ բարկացայց ձեզ. զի հոգի յինէն ելցէ. եւ զամենայն շունչ ես արարի:

     Heb 13:7-9



    7 Յիշեցէք զառաջնորդս ձեր որ խօսեցան ձեզ զբանն Աստուծոյ. հայեցեալք յելս գնացից նոցա` նմանողք եղերուք հաւատոցն: 8 Յիսուս Քրիստոս երէկ եւ այսօր. նոյն եւ յաւիտեանս: 9 Յուսմունս պէսպէսս եւ յօտարաձայնս մի´ դանդաչէք. զի լաւ է շնորհօք հաստատել զսիրտս եւ ոչ կերակրովք. որովք ոչինչ օգտեցան որ այնպէսն գնացին:

     Mt 10:16-22



    16 Ահաւասիկ ես առաքեմ զձեզ իբրեւ զոչխարս ի մէջ գայլոց. եղերուք այսուհետեւ խորագէտք իբրեւ զօձս. եւ միամիտք իբրեւ զաղաւնիս:17 Զգոյշ լինիջիք ի մարդկանէ. զի մատնեսցեն զձեզ յատեանս. եւ ի ժողովուրդս իւրեանց տանջեսցեն զձեզ. 18 Եւ առաջի դատաւորաց եւ թագաւորաց տանիցին զձեզ վասն իմ ի վկայութիւն նոցա եւ հեթանոսաց: 19 Այլ յորժամ մատնիցեն զձեզ. մի հոգայցէք թէ որպէս կամ զինչ խօսիցիք. զի տացի ձեզ ի ժամուն յայնմիկ զինչ խօսիցիք: 20 Զի ոչ եթէ դուք իցէք որ խօսիցիքն. այլ` Հոգին Հօր ձերոյ որ խօսիցի ի ձեզ: 21 Մատնեսցէ եղբայր զեղբայր ի մահ. եւ հայր` զորդի. եւ յարիցեն որդիք ի վերայ հարց եւ սպանանիցեն զնոսա:22 Եւ եղիջիք ատեցեալք յամենեցունց վասն անուան իմոյ. իսկ որ համբերեսցէ ի սպառ` նա կեցցէ:

    www.arak29.am

    Հոդվածներ

    «Թադեմ» հուշագրության հաղթարշավը շարունակվում է. Հ. Ծ

    Հունիսի 24 , 2017 , 18:04
    Ռոբերտ Արամ Գալուստյանի «Թադեմ: Հորս գյուղը» (Tadem: My Father՛s Village) հուշագրությունը շարունակում է արժանանալ գովասանական խոսքերի: Ըստ «Արմինյն Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթի, գիրքն իր ապրիլյան համարում գրախոսել է Օքսֆորդ համալսարանի հրատարակչատան լույս ընծայած «Հոլոքոսթի

    Լրահոս

    Միջոցառումներ

    • 19:32
      22.06

      Ա. Տիգրանյանի «Անուշ» օպերան՝ Մեծամոր քաղաքի մշակույթի տան բեմում

    • 15:30
      22.06

      Հայ-ֆրանսիական պատանեկան նվագախմբի համերգները՝ Ֆրանսիայում և Շվեյցարիայում

    • 14:02
      22.06

      Մոսկվայում տեղի կունենա «ԾԻՐԱՆ–2017» բազմազգ տոնը

    • 20:33
      19.06

      Հունիսի 20-ին տեղի կունենա բանաստեղծ Դավիթ Հովհաննեսի գրքի շնորհանդեսը

    • 20:52
      09.06

      Հունիսի 12-ին Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցին տոնախմբելու է սուրբ Հռիփսիմյանց կույսերի հիշատակը