• USD 482.44
  • GBP 637.06
  • EUR 564.6
  • RUB 7.28
  • GEL 184.28
Սեպտեմբեր 24, 2018
Անկախությունը մարդու ծնվելու, ապրելու, սիրելու պես մի բան է

Անկախությունը բացարձակ արժեք էախր, ինչպե՞ս կարելի է  հարցնել՝ ի՞նչ կարծիք ունես անկախության մասին, դա նույնն է, թե ասես՝ ի՞նչ կարծիքի ես ծնողիդ մասին: Այս ծանր փորձությունների գնով անգամ՝ Անկախությունը քննարկման կարիք չունի: Անկախությունը մարդու ծնվելու, ապրելու, սիրելու պես մի բան է: Ամեն ինչի հավաքականությունն է Անկախությունը:

ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Գլխավոր լուր, Հայաշխարհի ձայն, Լրահոս, Հարցազրույց
10.04.2017 | 21:04

«Ե՛վ քրիստոնյա, և՛ մահմեդական համշենցիներն ունեն մեկ ընդհանուր խնդիր` ազգային ինքնությունը պահպանելու խնդիրը». համշենագետ

8-րդ դարում Համամ Ամատունի հայ նախարարի հիմնադրած Համամաշեն-Համշենը  1489թ-ին գրավվել է Օսմանյան կայսրության կողմից: 18-րդ դարում համշենահայերի մի մասը բռնի մահմեդականացվել է, իսկ մեծամասնությունը, պահպանելու համար    քրիստոնեական հավատքը, փախուստի է դիմել և բնակություն հաստատել Սև ծովի հարավային ափերին, իսկ 19-րդ դ. վերջին՝ Համիդյան ջարդերի օրերին,  և 20-րդ դ. սկզբին՝ Մեծ եղեռնի օրերին, նավերով տեղափոխվել է Սև ծովի հյուսիսային կողմ՝ Աբխազիա և Կրասնոդարի երկրամաս:

Հայաստանի ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող, համշենագետ, «Համշեն» հայրենակցական-բարեգործական հ/կ փոխնախագահ, «Ձայն համշենական» ամսաթերթի գլխավոր խմբագիր,  Սերգեյ Վարդանյանը «Հայ ձայնի» հետ զրույցում ասաց, որ հնարավոր չէ հստակորեն իմանալ՝ իրականում այսօր  որքան համշենցի կա: Վերջինիս կատարած ուսումնասիրությունների համաձայն՝ ենթադրաբար Աբխազիայի 42 հազար հայերից 30 հազարից ավելին ծագումով համշենահայ է, իսկ Կարասնոդարի երկրամասի 282 հազար հայերից  հավանաբար շուրջ 150 հազարն է ծագումով համշենահայ: Ըստ Վարդանյանի հաշվարկների՝ Թուրքիայում այսօր շուրջ 35 հազար հայախոս մահմեդական համշենահայեր են ապրում, նաև շուրջ 200 հազար թուրքախոս համշենցիներ, որոնց գերակշիռ  մասը չի ընդունում իր հայկական ծագումը: Ի դեպ,  Կարասնոդարի երկրամասում շուրջ 3 հազար մահմեդական համշենցի հայեր կան: «Ե՛վ քրիստոնյա, և՛ մահմեդական համշենցիները այժմ ունեն մեկ ընդհանուր խնդիր` իրենց ազգային ինքնությունը պահպանելու խնդիրը, քանի որ նրանց մեծ մասը ռուսախոս կամ թուրքախոս է դառնում, և իրենց պատմությունը միայն բանահյուսության մակարդակով գիտեն»:

Ինչպես նշվեց, համշենահայերը մեծամասնություն են կազմում Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասի հայ բնակչության շրջանում, շատերն էլ ապրում են Աբխազիայում: 20-րդ դարի կեսին հայերը ունեին  Կրասնոդարի երկրամասում շուրջ  140 հայկական դպրոց և 128 դպրոց էլ կար Աբխազիայում: Սակայն, ազգային դպրոցների թիվը աստիճանաբար  նվազել է, և այժմ, ըստ Վարդանյանի տեղեկությունների, Աբխազիայում մնացել է շուրջ 20-25 դպրոց, որոնք պետության հովանու ներքո են գտնվում և ընդհանուր առմամբ ունեն 2000-ից մի փոքր ավելի  աշակերտ: Իսկ Կրասնոդարի երկրամասում բառի բուն իմաստով ոչ մի հայկական դպրոց չկա, միայն որոշ ռուսական դպրոցներում շաբաթական 2 ժամ հայերեն են անցնում:

Խոսելով համշենահայերի ստեղծած գրականության մասին՝ մեր զրուցակիցը նշեց, որ Աբխազիայի համշենահայերը գրական երկեր, բնականաբար, ստեղծել և ստեղծում են գրական հայերենով, քանի որ նրանք բոլորիս նման հայեր են, սակայն, երբ հետաքրքրություն է առաջացել Համշենի բարբառի նկատմամբ՝ քրիստոնյա համշենահայերից ոմանք  սկսել են գրել նաև բարբառով. Աբխազիայում կա «Սևծովյան այգաբաց» գրական միավորումը: «Այժմ, ցավոք, Աբխազիայի և Կրասնոդարի երկրամասի հայկական մամուլն ավելի հաճախ  լույս տեսնում է  ռուսերեն, օրինակ, Նովոռոսիյսկի «Լույս», Մայկոպի «Լուսավորիչ», Սուխումի «Համշեն», Կրասնոդարի «Երկրամաս» թերթերը, որոնց նյութերը ամբողջությամբ կամ մեծամասամբ ռուսաց լեզվով են»: 

Մեր զրուցակիցը նաև նշեց, որ Թուրքիայի իսլամացած համշենցի հայերը, քանի որ հայերեն տառերը չգիտեն, գրում են  Համշենի բարբառի Խոփայի խոսվածքով, բայց լատինատառ: Նրանք Ստամբուլում տպագրում են «Գոր» ամսագիրը, արդեն հրատարակվել է 6 համար, որտեղ իրենց բարբառով  հրապարակվում են նրանց պատմվածքները, բանաստեղծությունները, բանահյուսության նմուշները, որոնք արտացոլում են տեղի հայության սովորույթները, ավանդությունները, կենցաղը և այլն:



    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /