Հունվար 20, 2018
Լրահոս, Մեր ձայնը
17.04.2017 | 15:16

Արմավիրի ՌԱԿ երիտասարդական ակումբում նշվեց Սուրբ Զատկի տոնը (Լուսանկարներ)

Ապրիլի 16-ին Արմավիրի ՌԱԿ ակումբում երիտասարդները նշեցին Սուրբ Զատկի տոնը: Միջոցառման նպատակն էր երիտասարդներին հաղորդել տոնի խորհուրդը և դրա անցկացման կարգը:

Միջոցառմանը ներկա էին նաև «Արևի Շող» և «Ինտեգրման Ակումբ» հկ-ներից հյուրեր, կամավորականներ, Հայկական կարմիր խաչի Արմավիրի ներկայացուցչության երիտասարդները, Արմավիրի Արվեստի ուսումնարանի սաներ: Ներկաներին հակիրճ տեղեկատվություն տրվեց տոնի խորհրդի մասին, որից հետո Զատկի ուրախ սեղանի շուրջ ծավալվեցին քննարկումներ տոնի խորհրդին մասին: Այնուհետև ծիսական խորագիր կրող միջոցառումը ուղեկցվեց ազգային երգ ու պարով, մրցութային համարներով և թիմային խաղերով, որոնք նպատակ ունեին ինտեգրելու երիտասարդներին Արմավիրի ՌԱԿ ակումբի հյուրընկալ հարկի ներքո, որն այդքան հարազատ վայր է դարձել նրանց համար:



    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /