• USD 486.78
  • GBP 644.89
  • EUR 574.01
  • RUB 8.17
  • GEL 178.88
Նոյեմբեր 19, 2017
Լրահոս, Մեր ձայնը, Special reports, ՌԱԿ Մայիսյան միջոցառումներ
11.05.2017 | 23:57

ՌԱԿ Ղեկավարության այցելությունները կուսակցության մարզային կառույցներ (Լուսանկարներ)

Ռամկավար Ազատական Կուսակցության ղեկավարությունը ներկայացնող պատվիրակություը՝ գլխավորութեամբ ՌԱԿ Գերագույն Խորհրդի անդամներ (Նախագահ) ընկեր Վարդան Նազիրյանի, հաջորդական այցելություններ են կատարել Եղեգնաձորի, Սիսյանի եւ Վարդենիսի շրջանակներում: Պատվիրակության մաս էին կազմում Գերագույն Խորհրդի անդամ ընկեր Արտավազդ Մելքիսեթյանը, Կենտրոնական Վարչության փոխատենապետ ընկեր Կարեն Կակոյանը եւ անդամ ընկեր Հարութ Երկանյանը:

ՌԱԿ-ի ղեավարները առաջին հերթին ծանոթացան այդ երեք շրջանակներում կատարված աշխատանքներին՝ դրանք համարելով գոհունակություն պատճառող միջոցառումներ: Ապա,  ներկայացվեցին նոր ծրագիրներ, որոնք միտված են սատարել նոր սերնդի մշակմանը:

Ղեկավար ընկերները իրենց անվերապահ նեցուկը խոստացան այդ ծրագրների իրագործման համար անհրաժեշտ եղող պայմանների ապահովման գործում :

Վարդենիսում  տեղի ունեցավ ֆուդբոլի խորհրդանշական մրցույթ տեղի նորակազմ «Անդրանիկ» ֆուդբոլի թիմի պատանիների մասնակցությամբ ու հուշանովեր շապիկ հանձնվեց խմբի բարերար հանդիսացնող ընկ. Վարդան Նազիրյանին: Վարդենիսի ակումբում  կատարվեց 15 երիտասարդների երդմնառությունը , որոնք միացան ՌԱԿ-ի շարքերուին նրա միջոցով ծառայելու համար հայ ժողովրդին եւ ազգին:

Հատկանշական եւ խորհիմաստ էր ընկեր Վարդան Նազիրյանի՝ երդմնառությունից առաջ դրած պայմանը նորագիրներին՝ ՌԱԿ-ի շարքերը անցնելով պիտի խոստանաք նախ ծառայել ազգին եւ ապա կուսակցությանը, որ միջոց  է առաջինի  համար եւ ոչ թե ինքնին նպատակ:



    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    30/09/2017 03:07event_type_4
    asas