• USD 482.2
  • GBP 632.02
  • EUR 555.4
  • RUB 7.55
  • GEL 195.91
Հունիս 21, 2018
Մեսրոպ Մաշտոցի թարգմանած առաջին նախադասությունը

  «Ճանաչել զիմաստութիւն եւ զխրատիմանալ զբանս հանճարոյ»

Գլխավոր լուր, Հայաշխարհի ձայն, Լրահոս, Մեր ձայնը, Խմբագրական, Միջին Արևելք, Հայաստան
12.06.2017 | 15:00

Մոնթե կամ բոլոր ժամանակների հերոսը

Այսօր Մոնթեի նահատակության 24-րդ տարելիցն է: Արցախյան գոյամարտի ամենածանր փուլերում ազգային-ազատագրական պայքարին միացած Մոնթեն հայրենիքի  պաշտպանության գործի համար նահատակված հերոսը չէ միայն, այլ ավելին:

Իր ծնունդով, մարտնչումներով, սփյուռքի տարբեր երկրներում իր ծավալած գործունեությամբ եւ հերոսական սխրանքներով «փոքր ածուից» մեծ կերպարի վերածված Մոնթեն զոհաբերության իսկական կերպար է:

Իր տեսակով եւ մարտնչող մարդու կերպարով նա շատ կարճ ժամանակահատվածում  գրավում է Արցախի տարբեր բնակավայրերի պաշտպանության գործին լծված մեր ազատամարտիկների ուշադրությունը: Գործի  հանդեպ անսակարկ նվիրում ցուցաբերող եւ ֆիդայական մեծ ու փոքր գործերում խտրականություն չդնող մեր հերոսը իր «կրակե մկրտությունն» է  ստանում այդ օրերին հայության օրակարգում  ամենաթեժ վայրը  հանդիսացող Բուրջ Համուդում, որտեղ մասնակացում է հայկական թաղամասերի պաշտպանության գործին: Հավատում է, որ անելիք ունի իր ժողովրդի համար, ու այդ հավատը   վերածում է գործի:  Իր համար խանգարող հանգամանք չեն գաղափարական տարբերությունները:
Հավատում է միակի գաղափարին, եւ այդ մոտեցումը իրեն բերում է Հայաստան:
Արցախի լեռները, նրա գեղանիստ շեները եւ այդ տեղանքի հերոսական ժողովրդի նվիրումը տեսնելով՝ ամբողջությամբ կլանվում է Արցախի ազատագրական պայքարի մեջ:
Խրոխտ՝ մեր սարերի պես, շիտակ ու անվեհեր քայլում է իր հետ կռվող ազատամարտիկների առջեւից:

Դաս չի տալիս: Պայքարում է:

Քարոզ չի կարդում, այլ իրական նվիրումի օրինակ է դառնում:
Վեր է  հանում Արցախը ազատագրելու գաղափարը եւ  հավատացնում է, որ «շրջելով Արցախյան էջը, շրջած կլինենք նաեւ հայոց պատմության վերջին էջը»:

Քայլում է իրենից առաջ քայլողների հետքերով:

Անխնա  կռվող է, աննահանջ մարտիկ, հոգնել չիմացող առաջնորդ եւ կազմակերպող:
Այս ամենը Մոնթեն է:
Մեկը այն քչերից, որ իր նահատակությունից առաջ էլ տիրացել էր իր զինակիցների ու Արցախի ժողովրդի համակրանքին ու սիրուն:

Պարզերի մեջ ամենապարզն ու նվիրյալը:
Զինվորը է նա, համեստ, անկեղծ եւ պատրաստակամ:
Իր ժողովրդի հաղթանակները ամրագրող եւ այդ հաղթանակներում  ապրող եւ ապրեցնող:

Այս ամենը Մոնթեի հատկանիշներն են եւ իզուր չէ, որ այսօր Հայաստանի ու հայության համար  նա   համարվում է բոլոր ժամանակների հերոսը:
Նա բոլոր ժամանակների Մոնթեն է, ու այս բոլորի մասին դեռ երկար ժամանակ պիտի վկայեն մեր գալիք բոլոր սերունդները:

 



    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /