• USD 482.36
  • GBP 647.76
  • EUR 568.99
  • RUB 8.19
  • GEL 188.42
Դեկտեմբեր 16, 2017
Հայաշխարհի ձայն, Լրահոս, Միջին Արևելք
08.09.2017 | 12:30

Պոլսահայերի թիվի նվազումը ժխտական ազդեցություն է ունենում հայկական դպրոցների վրա. Սելինա Դողան

Վերջերս խոսակցություններ տարածվեցին, թե Ստամբուլում պետական մարմին է ստեղծվելու, որը զբաղվելու է տեղի հայկական դպրոցների որոշ խնդիրների կարգավորմամբ: Այս մասին «Հայ Ձայնը» զրուցեց Թուրքիայի Ժողովրդա-հանրապետական կուսակցությունից խորհրդարանի պատգամավոր ընտրված, հայազգի իրավաբան Սելինա Դողանի հետ:

 

-Տիկին Դողան, վերջերս Ստամբուլում խոսակցություններ են շրջանառվում պոլսահայ դպրոցների հարցերը կարգավորելու նպատակով հատուկ մարմին ստեղծելու վերաբերյալ: Ինչպիսի՞ն է Ձեր կարծիքն այդ հարցի շուրջ: Արդյո՞ք այդպիսի մարմնի կարիք կա:

-Հայկական դպրոցների խնդիրները մեծապես կապված են «փոքրամասնությունների հիմնարար խնդիրներ» հասկացության հետ: Հետևաբար, աշխատանքային նման խմբի ստեղծումը հաջողությամբ չի պսակվի, քանի դեռ մենք չենք հաղթահարել հիմքում ընկած խնդիրները: Այլ կերպ ասած՝ եթե մենք կարողանանք կառուցել առողջ եւ համախմբող հիմքային համակարգ, ապա ես չեմ կարծում, թե որևէ մասնավոր խմբի ստեղծման անհրաժեշտություն կլինի: Բայց սկզբնական փուլում այդպիսի խումբը կարող է օգտակար լինել՝ ներկայիս ղեկավարներին քայլեր ձեռնարկելուն մղելու համար:

 

-Այսօր տեղի հայկական դպրոցներն ի՞նչ խնդիրներ ունեն:

 

-Հայկական դպրոցների խնդիրները փոքրիկ մոդել են, որոնք արտացոլում են մեր հասարակության ամբողջական խնդիրները միասին վերցրած:

Նախևառաջ, մեր հասարակությունը բավարար պահանջատեր չի դպրոցների բարենորոգման, ծրագրի թարմացման հարցում:Վճարունակ մարդիկ իրենց երեխաներին ուղարկում են քոլեջներ և ջանք չեն թափում իրավիճակը շտկելու համար: Այնուամենայնիվ, մենք գիտենք, որ քանի դեռ չկան քայլեր ստորին օղակներում, չեն լինի քայլեր նաև ղեկավար մարմինների կողմից: Մեր բնակչության թիվն օր օրի նվազում է: Մեր սերունդը մեծամասամբ մեկ երեխա է ունենում: Այսպիսով, դպրոցներն ավելի լավ «ծառայություն» կարող են մատուցել: Բայդ դա այդպես չէ. կամ, որովհետև մենք չենք կարողանում ստեղծել մեկ ընդհանուր ֆինանսական դաշտ կրթական համակարգում կամ հաստատությունների կառուցվածքային խնդիրների պատճառով: Չկան բավարար թվով կանայք, չկան բավարար թվով երիտասարդներ: Նաև չկան մարդիկ, ովքեր կկարողանային ներդաշնակության ստեղծել «ավանդական» և «մշակութային» եզրերի միջև ժամանակի պահանջների համաձայն: Այսինքն, մենք չունենք տեսլական ունեցող մարդիկ (իհարկե, կան մասնավոր դեպքեր, ես չէի կամենա որևէ մեկին վիրավորել: Ես պարզապես ջանում եմ ընդհանուր մթնոլորտը նկարագրել): Ավելին, մենք պետք է օգուտ քաղենք նաև օտարազգիներից: Մենք պետք է ունենանք խորհրդատուներ, անհրաժեշտ է օգտագործել գիտությունը:

 

Ի վերջո, այն փաստը, որ մենք դեռ չենք կարողանում կազմակերպել հիմնարկության ղեկավարների ընտրությունները, հիմնական խնդիրներից մեկն է:

 

Այսպիսով, ինչպես ես փորձեցի նկարագրել՝ բնակչության թվի նվազումը, մեր հասարակության անդամների վերաբերմունքը, կառուցվածքային և իրավական խնդիրները փաստորեն ոչ միայն դպրոցներին, ապա հասարակության այլ հարցերին առնչվող ընդհանուր խնդիրներ են:

 

Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերությունները բավականին վճռորոշ են այս հարցում: Ես լեզվաբանության մասնագետ չեմ, բայց քանի դեռ մենք զարգացնում ենք մշակութային հարաբերություններ Հայաստանի հետ, կարող ենք ավելի լավ լուծումներ գտնել: Որպես խորհրդարանական ես այս հարցի շուրջ որևէ հարցում չեմ ստացել:



    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /
    01/12/2017
    ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՕՐԱՑՈՒՅՑ