• USD 480.62
  • GBP 625.72
  • EUR 560.16
  • RUB 7.58
  • GEL 196.33
Հուլիս 22, 2018
Ազգի պահողը լեզուն ա ու հավատը

Մեկ ազգի պահողը, իրար հետ միացնողը լեզուն ա ու հավատը: Լեզուդ փոխի´ր, հավատդ ուրացի´ր, էլ ընչո՞վ կարես ասիլ, թե որ ազգիցն ես: Էն վայրի ազգերն էլ իրանց սոպռ (կոպիտ) լեզուն աշխարհքի հետ չեն փոխիլ:

ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆ

Լրահոս
08.09.2017 | 15:45

Մխիթարյան միաբանությունը այսօր բոլորեց իր հիմնադրման 300 -ամյակը

Այսօր լրանում է Մխիթարյան միաբանության հաստատման 300-ամյակը:

1701 թ. այս օրը՝ սեպտեմբերի 8-ին, վանահայր Մխիթար Սեբաստացին Կ. Պոլիսում հիմնադրեց Մխիթարյան միաբանությունը՝ կրոնական, գիտական ու մշակութային դարբնոցը:  

 

1717 թ-ին միաբանությունը հաստատվել է Վենետիկի մերձակա Սբ Ղազար կղզում, որտեղ ցայսօր իր բեղմնավոր գործունեությունն է ծավալում Մխիթարյան միաբանությունը՝ որդեգրելով գործունեության 2 հիմնական ուղղություն՝ կրոնական-կաթոլիկական և հայագիտական-բանասիրական:

Միաբանությունն իր գործունեության ընթացքում հրատարակել է բազմաթիվ հայագիտական-բանասիրական, կրոնական և գիտական այլ աշխատություններ՝ խիթար Սեբաստացու «Բառգիրք հայկազյան լեզվի» (2 հատոր, 1749–69 թթ.), Միքայել Չամչյանի «Պատմություն Հայոց» (3 հատոր, 1784–86 թթ.), Գաբրիել Ավետիքյանի, Խաչատուր Սյուրմելյանի և Մկրտիչ Ավգերյանի «Նոր բառգիրք հայկազյան լեզվի» (2 հատոր, 1836–37 թթ.), Ղևոնդ Ալիշանի «Քաղաքական աշխարհագրություն» (1853 թ.), «Շիրակ» (1881 թ.), «Սիսուան» (1885 թ.), «Այրարատ» (1890 թ.), «Սիսական» (1893 թ.) և այլ մեծարժեք հատորներ:

 

Սբ Ղազարում միաբանները հիմնադրել են վարժարան, գրադարանի հիմքի վրա ստեղծել է մատենադարան, որի  ներկայիս ձեռագիր ֆոնդը 5 հզ. միավոր է, տպագիր ֆոնդը՝ շուրջ 100 հզ.:

«Հայ ձայն»  այս առիթով պատրաստել է ծավալուն հատուկ թողարկում, որը իր ընթերցողի դատին կհանձնվի հաջորդիվ:

 

 

 


    Լրահոս
    Հայ եկեղեցի, ՌԱԿ
    Ժամանակն է համազգային զգօնութեան. ՌԱԿ հայտարարութիւնը եկեղեցւոյ տագնապի շուրջ
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /