• USD 486.78
  • GBP 644.89
  • EUR 574.01
  • RUB 8.17
  • GEL 178.88
Նոյեմբեր 19, 2017
Հայաշխարհի ձայն, Լրահոս, Հարցազրույց, Հայաստան
12.09.2017 | 15:30

Մայր Տաճարի նորոգման ամբողջ ընթացքում Մայր տաճարում եկեղեցական արարողությունները չեն դադարել. Ճարտարապետ (Լուսանկարներ)

«Մայր աթոռի գմբեթի վերանորոգման աշխատանքները սկսվել են մեկ-երկու ամիս առաջ, մինչ այդ տարածքում առկա մետաղական տախտակամածները նախատեսված են եղել հետազոտության համար»,- «Հայ ձայնի» հետ զրույցում ասաց Մայր Աթոռի շինարարական ծրագրերի իրականացման ենթաբաժնի տնօրեն, ճարտարապետ Գրիգոր Նալբանդյանը:

 

Վերջինիս խոսքերի համաձայն՝ աշխատանքները հիմա են սկսվել, քանի որ հաստատվել են նախագիծն ու նրա բյուժեն. եղած նախագծերը այս ընթացքում շատ խիստ քննության են ենթարկվել, բազմիցս վերանայվել ու վերամշակվել են և միայն այժմ են հաստատվել:

 

Նալբանդյանը նշեց, որ վերանորոգման աշխատանքները կատարվում են «Հորիզոն 95» շինարարական ընկերության հետ համատեղ, քանի որ այն ունի վերանորոգման աշխատանքների համար անհրաժեշտ լաբորատորիա, և իր տեսակի մեջ միակն է ՀՀ-ում:

 

«Մեր կատարած հետազոտական աշխատանքները, որոնք կատարվում են վերանորգման աշխատանքների ընթացքում, մշտապես նորություններ են առաջ բերում, որոնց պատճառով նախագիծը վերանայվում է, և այն ուղեցույց է հանդիսանում: Օրինակ, գմբեթի վեղարի նորոգման նախնական 3 տարբերակ կար, սակայն երբ զննողական աշխատանքներ իրականացրինք, պարզվեց, որ անհրաժեշտ է մշակել բոլորովին այլ, 4-րդ տարբերակ: Ուստի, նման անակնկալների կրկնությունը չի բացառվում: Այս տեսանկյունից էլ դժվար է հստակորեն նշել, թե վերանորոգումը ինչքան կտևի»,-ասաց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ գմբեթային համակարգն այսօր ունի բազմաթիվ ճաքեր, և դրանց ամրացումները պետք է ապահովեն գմբեթի մաքսիմալ կայունությունը, պետք է հնարավորինս ամրացվեն նաև պատերը, սյուները, գմբեթարդները՝ բերվելով իրենց նախնական կոնստրուկտիվ համակարգի վիճակին:

 

Ըստ Նալբանդյանի՝ պատերի մեջ կան սնամեջ հատվածներ, որոնք պետք է լցվեն համապատասխան նյութով՝ կրաշաղախով, որը Մայր Աթոռը ներմուծել է Իտալիայից, քանի որ, մեր զրուցակցի խոսքով, Հայաստանում եղածները չեն համապատասխանում տաճարի նորոգման համար անհրաժեշտ պայմաններին:

 

«Ընդհանուր նորոգման աշխատանքները կտևեն գրեթե 2 տարի, ձմռան ամիսներին շինարարությունը չի դադարելու. կաշխատենք համապատասխան տեխնիկա կիրառելով: Նորոգման կարիք ունեն նաև տաճարի հատակը, որմնանկարները: Վերջինները դեռևս ծրագրում չկան, բայց մենք պատրաստում ենք ինչպես որմնանկարների, այնպես էլ դեկորացիաների, եկեղեցական մնացյալ տարրերի արդիականացում»,- նշեց մեր զրուցակիցը՝ ընդգծելով, որ նորոգման ամբողջ ընթացքում Մայր տաճարում եկեղեցական արարողությունները չեն դադարել և չեն դադարելու:

 

 

 



    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    30/09/2017 03:07event_type_4
    asas