• USD 481.93
  • GBP 633.83
  • EUR 569.16
  • RUB 8.37
  • GEL 193.94
Հոկտեմբեր 23, 2017
Աշխարհի ձայն, Հայաշխարհի ձայն, Լրահոս, Հարցազրույց, Միջին Արևելք
14.09.2017 | 16:00

Այսօր Հալեպում ամենակարևորը ընտանիքի հորն աշխատանքով ապահովելն է. Հալեպի դպրոցի տնօրեն

«Այս տարի Հայաստան կատարած այցը վերամշակման, վերակենդանացման նպատակ ուներ. պատերազմական տարիներից հետո ցանկանում ենք նոր շունչ մտցնել մեր դպրոցներում»,-«Հայ ձայնի» հետ զրույցի ընթացքում ասաց Հալեպի ամենահին դպրոցներից մեկի՝ Լազար Նաջարյան-Գալուստ Գյուլբենկյան Կենտրոնական վարժարանի տնօրեն Գայանե Թյումբալյանը՝ հավելելով, որ Հայաստանում անցկացված դասընթացները շատ օգտաշատ էին, եւ բոլոր նորությունները փոխանցվելու են դպրոցի ուսուցիչներին:

 

Թյումբալյանի խոսքով, պատերազմական տարիներին ուսուցչական կազմի մտահոգության առարկան աշակերտների անվտանգությունն է եղել, ոչ թե նոր շունչ մտցնելը կրթական համակարգում: Իսկ այժմ գլխավորը աշակերտներին նոր մեթոտներով ու մոտեցումներով առաջնորդելն է:

 

«Ինձ համար ամենախոցելին այն է, որ հայ ուսուցիչները հեռացան Հալեպից, եւ իրենց հեռանալով գաղութը կարծես դատարկվեց: Հայաստանի Հանրապետության կրթության նախարարությունը պատրաստակամություն հայտնեց ամեն կերպ օգնել մեզ՝ ուսուցիչների հարցում: Դասընթացների ժամանակ էլ մեզ համակ ուշադրությամբ ու համբերատար լսեցին: Սակայն փոխգործակցության հիմքերը շոշափելի չեն: Պետք է փոխադարձ այցեր լինեն, քանի որ տարվա մեջ մեկ անգամ կատարվող այցը բավարար չէ: Իմ կարծքիով, նոր ուժերը, որոնք դեռ սովորում են, պետք է մեր ուսուցիչների հետ դասարան մտնեն եւ փորձ ձեռք բերեն: Սակայն այստեղ կա արեւելահայերենի եւ արեւմտահայերենի հարցը: Հավանական է՝ աշակերտների՝ արեւելահայերենին վարժվելը ժամանակատար լինի, դժվարությունների հանդիպեն»,-ասաց մեր զրուցակիցը:

 

Անդրադառնալով Հալեպի վերակառուցման թեմային՝ տիկին Թյումբալյանը ասաց, որ հայությունն իր բոլոր թեւերով շատ մեծ օժանդակություն է տրամադրել սիրիահայերին: Վերջինս նշեց, որ պատերազմի սկզբից մինչ օրս աղքատ ընտանիքներին սնունդի զամբյուղներ են բաժանվում, իսկ վերջին շրջանում էլ տեղի միություններն ու մարմիններն էլ են սկսել վերակառուցման գործով զբաղվել: «Այն ընտանիքները, որոնց տունը վնասվել է, սկսել են վերանորոգել, ամբողջությամբ քանդված տների վերականգման համար միջոցներ են հավաքվում։ Սակայն ամենակարեւոր գործն այն է, որ ընտանիքի հայրն աշխատանքով ապահովվի եւ նրա խանութը վերակառուցվի»,- ասաց Թյումբալյանը՝ ընդգծելով, որ ամեն դեպքում իրենք լավատեսորեն են նայում Հալեպի ապագային: «Այս պատերազմը շատ բան սովորեցրեց մեզ. այսօր Հալեպում ձեւավորվել է ուժեղ եւ անկոտրում կամք ունեցող նոր սերունդ»:


    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    30/09/2017 03:07event_type_4
    asas