• USD 482.36
  • GBP 647.76
  • EUR 568.99
  • RUB 8.19
  • GEL 188.42
Դեկտեմբեր 16, 2017
Հայաշխարհի ձայն, Լրահոս, Մեր ձայնը, Խմբագրական, Հայաստան
17.09.2017 | 19:29

Երիտասարդության կարևոր դերը՝ ՌԱԿ-ի կազմում. ՌԱԿ երիտասարդական անդրանիկ հավաքը Երևանում (Լուսանկարներ)

Այսօր՝ սեպտեմբերի 17-ին, Երևանում կայացավ ՌԱԿ երիտասարդական անդրանիկ համաժողովը, որին ներկա էին Ռամկավար Ազատական կուսակցության ինչպես Հայաստանի, այնպես էլ Սփյուռքի անդամները՝ ՌԱԿ Կենտրոնական Վարչության և Գերագույն Խորհրդի ղեկավար անդամներ, նաև Թեքեյան մշակութային միության ղեկավար մարմինները ներկայացնող գործիչներ:

 

Երիտասարդական համաժողի  նպատակն էր ներկայացնել կուսակիցներին ու հյուրերին այն գործունեությունը, որը կուսակցության երիտասարդ անդամները ծավալել են անցնող ամիսների ընթացքում, նաև ներկաներին հաղորդել ապագայի նախագծերն ու ծրագրերը, բարձրաձայնել երիտասարդներին հուզող հարցերն ու խնդիրները՝ փորձելով միասնաբար դրանց լուծումներ տալ, ինչպես նաև մարզերում և համայնքերում ՌԱԿ երիտասարդների շրջանում առկա խնդիրների բարձրացումը, առաջարկվող համապատասխան լուծումներ և դրանք իրագործելու մեթոդների արձանագրումը:

 

Բացման հանդիսավոր խոսքով հանդես եկան ՌԱԿ Կենտրոնական Վարչության ատենապետ ընկեր Հակոբ Ավետիքյանը, ՌԱԿ Գերագույն Խորհրդի նախագահ ընկեր Վարդան Նազիրյանը, ՌԱԿ Գերագույն Խորհրդի անդամ, Ամերիկայի և Կանադայի Թեքեյան մշակութային միության Կենտրոնական վարչության ատենապետ ընկեր  Երվանդ Ազատյանը:

 

Վերջիններս իրենց ելույթներում կարևորեցին երիտասարդության դերը կուսակցության կազմում, բարձր գնահատեցին նրանց եռանդուն ու ակտիվ գործունեությունը, որը ծավալել են իրենց մարզային ակումբներում՝ հավատարիմ մնալով կուսակցության գաղափարաբանությանն ու սկզբունքներին:

 

 

Զեկուցումներով հանդես եկան Արմավիրի, Լոռու, Վարդենիսի, Եղվարդի, Գյումրու, Սիսիանի ՌԱԿ երիտասարդական ակումբների ներկայացուցիչերը՝ ամփոփ ներկայացնելով իրենց ծավալած գործունեությունն ու հետագա անելիքները: Իրենց ելույթները ներկայացրին նաև Սփյուռքից ծամանած կուսակցական ընկերները, ի մասնավորի Լոս Անջելեսի, Հորդանանի ու Արգենտինայի հայ համայնքների ներկայացուցիչները: Վերջիններս ներկաներին համառոտակի ներկայացրին իրենց համայնքերում կատարվող կուսակցական գործերը:

 

Միջոցառման վերջում 100 նորագիր երիտասարդներ համալրեցին ՌԱԿ շարքերը՝ հանդիսավոր կերպով տալով իրենց երդումը:

 

 

 

 

 



    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /
    01/12/2017
    ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՕՐԱՑՈՒՅՑ