• USD 480.62
  • GBP 625.72
  • EUR 560.16
  • RUB 7.58
  • GEL 196.33
Հուլիս 20, 2018
Ազգի պահողը լեզուն ա ու հավատը

Մեկ ազգի պահողը, իրար հետ միացնողը լեզուն ա ու հավատը: Լեզուդ փոխի´ր, հավատդ ուրացի´ր, էլ ընչո՞վ կարես ասիլ, թե որ ազգիցն ես: Էն վայրի ազգերն էլ իրանց սոպռ (կոպիտ) լեզուն աշխարհքի հետ չեն փոխիլ:

ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆ

Հայաշխարհի ձայն, Լրահոս, Հայաստան
18.09.2017 | 17:24

Էդվարդ Նալբանդյան. Արցախը չի կարող դուրս մնալ բանակցային գործընթացից միայն նրա համար, որ Ադրբեջանը դեմ է դրան

Հայաստան-Սփյուռք վեցերորդ համահայկական համաժողովի ժամանակ ուշագրավ հայտարարություններ է արել Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը: Որոշ մեջբերումներ:
 
Եթե սկսվի պատերազմ, որը հնարավոր չլինի միանգամից կանգնեցնել, ապա Հայաստանը կճանաչի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: Դա կնշանակի բանակցությունների ավարտ՝ իր հետ բերող բոլոր հետևանքներով հանդերձ:
 
Եթե Ղարաբաղի ճանաչմամբ լուծվեին բոլոր հարցերը, ապա մենք վաղուց ճանաչած կլինեինք այն: Ընթանում են բանակցություններ: Մենք կշարունակենք բանակցությունները այնքան, որքան հնարավոր կլինի: Պատերազմը հարց չի լուծի: Բայց Ադրբեջանի ակնհայտ փորձերը՝ հարցը լուծել ռազմական ճանապարհով, կհանգեցնեն ավելի կոշտ պատասխանի, և Ադրբեջանում գիտեն այդ մասին: 
 
Տարածքների վերադարձի մասին խոսքը գնում է այն տարածքների մասին, որոնք անվտանգության իմաստով սպառնալիք չեն լինի թե՛ Ղարաբաղին, թե՛ ընդհանրապես այս հանգուցալուծմանը: Մնացած մանրամասները եթե բացեմ՝ բանակցությունները կարող են կանգնել: Ղարաբաղյան հիմնահարցի կարգավորան և տևական խաղաղության հաստատման ջանքերում Արցախը պետք է իր որոշիչ ձայնը ունենա: Համանախագահները կիսում են այս տեսակետը: Հայաստանը հետևողական քայլեր է իրականացնում այդ ուղղությամբ: Այսօր Ադրբեջանը հրաժարվում է Արցախին բանակցային կողմ ճանաչել՝ փորձելով մոռացության տալ, որ 1994 թվականին հենց նրանից էր ստիպված զինադադար խնդրել: Արցախը չի կարող դուրս մնալ բանակցային գործընթացից միայն նրա համար, որ Ադրբեջանը դեմ է դրան: 
 
Ադրբեջանը Արցախի նկատմամբ պատմական, բարոյական որևէ հիմք չունի և այդ դատարկությունը փորձում է լցնել ապատեղեկատվությամբ: Իր շուրջ տարբեր միֆեր հյուսելով՝ Բաքուն կարծում է, որ կարող է դրանց վրա հիմնել Արցախի նկատմամբ ունեցած նկրտումները, բայց դրանք ընդամենը փուչիկներ են, որոնք, չդիմանալով դատարկ օդի ճնշմանը, մեկը մյուսի հետևից պայթում են:


    Լրահոս
    Հայ եկեղեցի, ՌԱԿ
    Ժամանակն է համազգային զգօնութեան. ՌԱԿ հայտարարութիւնը եկեղեցւոյ տագնապի շուրջ
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /