• USD 480.6
  • GBP 624.64
  • EUR 557.74
  • RUB 7.57
  • GEL 196.32
Հուլիս 20, 2018
Ազգի պահողը լեզուն ա ու հավատը

Մեկ ազգի պահողը, իրար հետ միացնողը լեզուն ա ու հավատը: Լեզուդ փոխի´ր, հավատդ ուրացի´ր, էլ ընչո՞վ կարես ասիլ, թե որ ազգիցն ես: Էն վայրի ազգերն էլ իրանց սոպռ (կոպիտ) լեզուն աշխարհքի հետ չեն փոխիլ:

ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆ

Հայաշխարհի ձայն, Լրահոս, Հայաստան
20.09.2017 | 13:00

Այս համաժողովը միմյանց ճանաչելու լավ առիթ է. Հրաչ Գույումջյան

«Այս համաժողովը միմյանց ճանաչելու, միասին աշխատելու լավ միջոց ու հնարավորություն է, որն արդեն 6-րդ անգամն է կրկնվում»,- «Հայ ձայնի» հետ զրույցում նշեց Հայաստան-Սփյուռք համաժողովի սփյուռքահայ մասնակիցներից ՌԱԿ  Գերագույն խորհրդի անդամ Հրաչ Գույումջյանը՝ խոսելով Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովի մասին։

 

Մեր զրուցակիցն ասաց նաև, որ այսպիսի համաժողովները լավ առիթ են սփյուռքահայերի համար Հայաստան գալու, երկրի ղեկավարների, որոշում կայացնող անձանց հետ ծանոթանալու համար։ Ըստ Գույումջյանի՝ մի փոքր դժվար է 1200 հոգով որոշում կայացնելը։ «Համաժողովի հայտագիրը բավական ճոխ է, բանախոսները հետաքրքիր գործնական թեմաներ են շոշափում։ Ես ինքս շատ տպավորվեցի վարչապետի այն խոսքից, որ Հայաստանը պետք է դիտենք որպես խելացի երկիր, կառավարությունն իբրև խելացի կառավարություն, պետք է զարկ տալ ինովացիոն տեխնոլոգիաների զարգացմանը։ Այս ամենը ՌԱԿ-ի գաղափարախոսությանն է հարում, մեր կուսակցության տեսլականն է՝ արդար կառավարություն, թափանցիկ ընտրություններ, արտագաղթի կանխում, դատական մարմինների անջատում կառավարական մարմիններից և այլն։ Այս ամենը պարունակում էր վարչապետի խոսքը, որն, անշուշտ, լավատեսություն է ներշնչում։ Բայց ավելի հեշտ է ասել, իսկ գործելը փոքր-ինչ դժվար է, երկար ժամանակ է պահանջում: Եւ այդ գաղափարները կիսող խումբ, որը, ըստ երևույթին, վարչապետն ունի, և տրամադրելի է, վարչապետի կառավարման շրջանն ավելի կերկարի»,- ասաց Գույումջյանը՝ հավելելով, որ ինքն անձնապես շատ գոհ է վարչապետի ելույթից։

Գույումջյանի դիտարկմամբ, Կ.Կարապետյանն ունի երիտասարդներից կազմված թիմ, որը թրծված է միջազգային հարթակներում, և նրանց համար առիթ է ստեղծված այդ փորձառությունը Հայաստանում կիրառելու։

 

Վերջինս, անդրադառնալով Սփյուռքի՝ Հայաստանում ներկայությանը, նշեց, որ համաժողովին Սփյուռքից շատերն են հրավիրվել, ինչը նաև առիթ է ստեղծում Հայաստանին ծանոթանալու, զբոսաշրջությունը զարգացնելու համար։



    Լրահոս
    Մեկնարկել է վարչապետ Փաշինյանի մամլո ասուլիսը. Ուղիղ
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /