• USD 481.93
  • GBP 633.83
  • EUR 569.16
  • RUB 8.37
  • GEL 193.94
Հոկտեմբեր 20, 2017
Հայաշխարհի ձայն, Լրահոս, Մեր ձայնը, Խմբագրական, Հայաստան
21.09.2017 | 15:00

ՌԱԿ երիտասարդական հավաք. կուսակցության ուշադրության կենտրոնում հայ երիտասարդն է (Տեսանյութ)

Նախօրեին Երևանում տեղի ունեցավ ՌԱԿ երիտասարդական առաջին հավաքը։

Հավաքին իրենց մասնակցությունն էին բերել Հայաստանի և Սփյուռքի կուսակցականներ, ՌԱԿ Գերագույն խորհրդի և Կենտրոնական վարչության անդամներ, բազմաթիվ նորագիրներ։

Երիտասարդական հավաքը մի շարք նպատակներ էր հետապնդում, որոնցից են մարզերում և համայնքներում ՌԱԿ երիտասարդների շրջանում առկա խնդիրների բարձրաձայնում, առաջարկվող համապատասխան լուծումներ, դրանք իրագործելու մեթոդների արձանագրում։

Համաժողովին ողջույնի խոսքով հանդես եկավ ՌԱԿ Կենտրոնական վարչության ատենապետ ընկեր Հակոբ Ավետիքյանը։ Հ. Ավետիքյանը հաջողություն մաղթեց երիտասարդներին իրենց ձեռնարկած գործերում՝ հպարտությամբ նշելով, որ 132 տարվա պատմություն ունեցող կուսակցությունն այսօր երիտասարդ է հանձինս Հայաստանի ու Սփյուռքի ՌԱԿ կառույցների անդամների։

Ավետիքյանը ասաց նաեւ, որ կուսակցության վերջին շրջանի գործունեությունն ուղղված է երիտասարդությանը, նրա կրթությանն ու զարգացմանը՝ «երիտասարդներից ստանալով նոր լիցքեր, ավյուն ու եռանդ շարունակելու համար սկսած գործը, քանի որ մեր երիտասարդությունը արժանի է վստահության, հոգատարության,և երիտասարդության հետ աշխատանքը շարունակական բնույթ է կրելու, իսկ այս հավաքն էլ ուղղորդող դեր կունենա, կնշի ապագայի այն առաջադրանքները, որոնք պետք է կատարվեն»:

Ամերիկայի և Կանադայի Թեքեյան մշակութային միության Կենտրոնական վարչության ատենապետ, ՌԱԿ Գերագույն խորհրդի անդամ ընկեր Երվանդ Ազատյանը իր խոսքում ևս կարևորեց երիտասադների ներգրավվածությունը կուսակցության ծավալած գործունեությանը՝ շեշտելով այն հանգամանքը, որ կուսակցության գաղափարաբանությունը պետք է իր մեջ կրի յուրաքանչյուր երիտասարդ կուսակցական, և այդ գաղափարն ու իդեալը պետք է միացնի ու միավորի երիտասարդությանը։

Ողջույնի խոսքով հանդես եկավ նաև ՌԱԿ Գերագույն խորհրդի նախագահ ընկեր Վարդան Նազիրյանը, որ շնորհավորելով ներկաներին ասաց. «Կուզեմ, որ հավատարիմ մնաք, ծառայենք ազգին ու հայրենիքին, մեր ներկան ու ապագան այստեղ է՝ Հայաստանում»:

 

Այնուհետև իրենց ելույթներով հանդես եկան ՌԱԿ մարզային երիտասարդական ակումբների ներկայացուցիչները Լոռու շրջանային վարչությունից, Վարդենիսից, Եղվարդից, Շիրակի մարզային ՌԱԿ կառույցից, նաև Եղեգնաձորից, Արմավիրից, Սիսիանից։

Պատանի կուսակցականները ներկաների ուշադրությունը հրավիրեցին իրենց ծավալած գործունեության վրա, խոսեցին ունեցած ապագա ծրագրերի, նախագծերի մասին, բարձրաձայնեցին երիտասարդներին հուզող հարցերը, երիտասարդության համար կարևոր ու նշանակալից խնդիրները։

Ելույթներ ունեցան նաև ՌԱԿ սփյուռքյան կառույցների անդամները Հորդանանից, Արգենտինայից, Լոս Անջելեսից։ Վերջիններս խոսեցին իրենց համայնքներում իրականացվող աշխատանքների վերաբերյալ, կուսակցության շարքերում երիտասարդների ներգրավվածության, հայապահպանության և այլ հարցերի շուրջ։

Համաժողովի ավարտին խոսքով հանդես եկավ Լոս Անջելեսից ՌԱԿ Գերագույն խորհրդի անդամ, «Արշակ Տիգրանյան» վարժարանի նախկին տնօրեն և հրապարակախոս Վարդես Գուրույանը, ով ի մասնավորի նշեց, որ ռամկավարները ամենուր մեծ հարգանքի են արժանանում, քանի որ ռամկավարները մեր ժողովրդի լավագույն զավակներն են, որոնք անշահախնդիր ծառայում են իրենց ժողովրդին ու ազգին:

 

Գուրույանը   երիտասարդ կուսակցականններին ուղղված իր խոսքում ասաց. «Մեր ՝ Ռամկավար ազատական կուսակցության ներուժն անպարտելի է, միանսաբար աշխատանքի դեպքում մեզ ոչ մի ուժ չի կարող դիմանալ:  Հպարտ եղեք ռամկավարությամբ, մեր գերագույն նպատակը հայրենիքն ծառայելն է, իսկ հայրենիքի հանդեպ սիրուց բարձր սեր չկա, հայրենիքի գաղափարն էլ բարձրագույնն է: Որպես առողջ կուսակցականներ, դուք լինելու եք մեր ապագա գյուղապետերն ու քաղաքապետերը, հրամանատարերն ու նախարարները, և սա կհաջողվի միայն միասնական աշխատանքի շնորհիվ: Եթե ուզեք, կկարողանաք հասնել այդ ամենին: Եթե ուզեք, կկարողանաք լեռներ շարժել: Եթե ուզեք, կկարողանաք Արարատը ազգին դարձնել: Անկարելի բաներ չկան: Մենք պետք է Հայաստանին ու Սփյուռքին ցույց տանք մեր ուժը, ցույց տանք, որ մենք կանք ու կարող ենք»:

 

 

Հիշեցնենք, որ միջոցառման ավարտին տեղի ունեցավ 100 նորագիր կուսակցականների երդման հանդիսավոր արարողությունը՝ ՌԱԿ Գերագույն խորհրդի նախագահ ընկեր Վարդան Նազիրյանի գլխավորությամբ։

 



    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    30/09/2017 03:07event_type_4
    asas