• USD 481.93
  • GBP 633.83
  • EUR 569.16
  • RUB 8.37
  • GEL 193.94
Հոկտեմբեր 20, 2017
Հայաշխարհի ձայն, Լրահոս, Մեր ձայնը, Հայաստան
21.09.2017 | 18:45

ՌԱԿ Կենտրոնական վարչության ընդլայնված նիստը Երևանում (Լուսանկարներ)

Սեպտեմբերի 20-ին ՌԱԿ Երևանի Կենտրոնական գրասենյակում տեղի ունեցավ ՌԱԿ Կենտրոնական վարչության նիստը՝ մասնակցությամբ Սփյուռքի Կենտրոնական վարչության անդամների, ինչպես նաև ՌԱԿ Գերագույն խորհրդի անդամների՝ Գերագույն խորհրդի ատենապետ ընկեր Վարդան Նազիրյանի գլխավորությամբ, ներկա էր նաև ՌԱԿ Գերագույն խորհրդի անդամ, Թեքեյան մշակութային միության Ամերիկայի եւ Կանադայի Կենտրոնական վարչության ատենապետ ընկեր Երվանդ Ազատյանը:

 

Կուսակցության նիստին իրենց մասնակցությունն էին բերել Եգիպտոսից ընկեր Խորեն Կալինեանը, Լոնդոնից ընկեր Հրաչ Գույումջյանը, Լոս Անջելեսից ընկեր Վարդգես Գուրույանը, Բեյրութից ընկեր Պետրոս Թոփչյանը, Արգենտինայից ընկեր Դանիել Յուսեֆյանը:

Տեղի ունեցած նիստի օրակարգային հարցերի մի մասը վերաբերում էր կուսակցության հայաստանակենտրոն գործունեությանը: Քննարկվեց Հայաստանի տարածքում ծավալած գործունեությունը, վերաքաղի մեջ ընդգրկվեցին վերջերս Երևանում տեղի ունեցած ՌԱԿ երիտասարդական շարժման համաժողովը, որն ուներ շուրջ 200 մասնակից՝ գլխավորապես երիտասարդներ, և համաժողովի ընթացքում շուրջ 100 նորագիրներ միացան կուսակցությանը: Այս ամենը վկայում է, որ ՌԱԿ-ը Հայաստանում ուղղություն է վերցրել դեպի երիտասարդություն, իսկ այդ ուղղվածությունը ինքնանպատակ չէ. առկա է այն հաստատ համոզումը, որ մոտ ապագան երիտասարդներին է պատկանում, այն մաքուր զանգվածին, որի հետ պետք է աշխատել, ջանք չխնայել նրան օգնելու համար, քանի որ այսօրվա երիտասարդությունը խելացի է, զարգացած եւ ունի դրական հավակնություններ:

 

Օրակարգային 2-րդ կարևոր խնդիրը վերաբերում էր օրերս գումարված Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովին, նրանից ստացած տպավորություններին, արդյունքներին: Մեծ գնահատանքի արժանացավ հատկապես համաժողովի 2-րդ օրվա ընթացքում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի ունեցած ելույթը, որը լիուլի համապատասխանում է ՌԱԿ-ի՝ Հայաստանի վերաբերյալ ցուցաբերած դրույթներին ու մոտեցումներին՝ ՀՀ տնտեսությունը արդիականացնելու, զարգացնելու, արդարություն հաստատելու մեր երկրում, այդպիսով նաեւ՝ արտագաղթը նվազեցնելու կամ կանխելու:

Նիստի ընթացքում արծարծվեցին նաև զուտ Սփյուռքի ՌԱԿ շրջանակներին շահագրգռող հարցեր, առաջարկվեցին մի շարք ծրագրեր, Հայաստանում երիտասարդական շարժումները առավել զարգացնելու, երկուստեք կապերը սերտացնելու վերաբերյալ:

 

Կանոնադրական հարցերին ևս անդրադարձ եղավ, և այդ հարցերով գլխավոր պատասխանատու ընկեր Հրաչ Գույումջյանի ներկայացրած ծրագրով էլ որոշվեց շարունակել աշխատանքները :

Անդրադրաձ եղավ նաև Սփյուռքի հետ կապված միջոցառումներին ու նախագծերին, որոնց շարքում՝ Armenian Mirror Spectator շաբաթաթերթի 80-ամյակի, Թեքեյան մշակութային միության 70-ամյակի միջոցառումները: Խոսվեց նաև գալիք տարի Առաջին Հանրապետության 100-ամյակի տոնակատարությունների վերաբերյալ հարցին մոտենալով այն տեսանկյունից, որ Առաջին Հանրապետության հիմնադիր կազմակերպության մեջ ՌԱԿ-ը՝ հանձին Ժողովրդական կուսակցության, մեծ ներդրում է ունեցել, մեծ տեղ է ունեցել Քաջազնունու կառավաարության մեջ՝ զբաղեցնելով կարևոր պաշտոններ: Որոշվել է տարբեր հրատարակություններով անդրադառնալ, ժողովրդին ներկայացնել ու լուսաբանել՝ չմոռանալով նաև գործերը, որոնք կուսակցությունը կատարել է երկրի պաշտպանության գործում՝ սկսած Վանում Արմենակ Եկարյանի գլխավորած զինվորական մարմնի գործունեությունից, որով առնվազն 120 հազար վասպուրականցիներ փրկվեցին վերահաս կոտորածից:

 

 

 

 



    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    30/09/2017 03:07event_type_4
    asas