• USD 480.6
  • GBP 624.64
  • EUR 557.74
  • RUB 7.57
  • GEL 196.32
Հուլիս 20, 2018
Ազգի պահողը լեզուն ա ու հավատը

Մեկ ազգի պահողը, իրար հետ միացնողը լեզուն ա ու հավատը: Լեզուդ փոխի´ր, հավատդ ուրացի´ր, էլ ընչո՞վ կարես ասիլ, թե որ ազգիցն ես: Էն վայրի ազգերն էլ իրանց սոպռ (կոպիտ) լեզուն աշխարհքի հետ չեն փոխիլ:

ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆ

Հայաշխարհի ձայն, Լրահոս, Հայաստան
22.09.2017 | 13:32

Էդվարդ Նալբանդյան. Կարևորն Արցախի կարգավիճակի հարցն է

ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Հայաստան-Սփյուռք համահայկական համաժողովի մասնակիցների Արցախի մասին հարցերին պատասխանելիս ասել էր.

 «Տարածքների վերադարձի մասին խոսքը գնում է այն տարածքների մասին, որոնք անվտանգության իմաստով սպառնալիք չեն լինի թե՛Ղարաբաղին, թե՛ ընդհանրապես այս հանգուցալուծմանը: Մնացած մանրամասները եթե բացեմ՝ բանակցությունները կարող են կանգնել»: Այս հայտարարությունը մեծ աղմուկ էր բարձրացրել: Այսօր Էդվարդ Նալբանդյանը պարզաբանումներ է տվել.

 «Որոշ տարածքների վերադարձի մասին որոշ մեջբերումներ և մեկնաբանություններ կտրված էին կոնտեքստից: Ես խոսել եմ համանախագահերկրների ղեկավարների՝ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ հայտարարությունների մեջ պարունակող հայտնի երեքսկզբունքների և վեց տարրերի մասին, որոնք, ըստ հենց եռանախագահների, մշակվել ու ներկայացվել են կողմերին՝ որպես մեկ ամբողջություն, ևփորձերը տարանջատել մեկ սկզբունքը մյուսներից կամ մեկ դրույթը մյուսներից անհնարին կդարձնեն կարգավորումը։ Դա է հենց արվումԱդրբեջանի կողմից տարիներ շարունակ: Կարևորն Արցախի կարգավիճակի հարցն է։ Եթե կարգավիճակի հարցը լուծում ստանա, ապա մնացածհարցերը կլուծվեն արդար և տրամաբանական ձևով, որովհետև մնացած բոլոր հարցերն ածանցյալ են։ Այդ բոլոր հարցերի լուծումը հնարավոր էմիայն Լեռնային Ղարաբաղի մասնակցությամբ»։



    Լրահոս
    Մեկնարկել է վարչապետ Փաշինյանի մամլո ասուլիսը. Ուղիղ
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /