• USD 481.93
  • GBP 633.83
  • EUR 569.16
  • RUB 8.37
  • GEL 193.94
Հոկտեմբեր 20, 2017
Հայաշխարհի ձայն, Լրահոս, Արցախ
25.09.2017 | 10:31

Արցախի կառավարության նոր կազմը

Ինչպես տեղեկացնում է Արցախի  նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը, Արցախի ՀանրապետությանՆախագահ Բակո Սահակյանն այսօր ստորագրել է մի շարք հրամանագրեր, որոնցով սահմանվել է կառավարության կառուցվածքը եւնշանակված անձինք:

 

 

 

Կառուցվածքը

 

 

 

պետական նախարար

 

առողջապահության նախարարություն

 

արդարադատության նախարարություն

 

արտաքին գործերի  նախարարություն

 

աշխատանքի, սոցիալական հարցերի եւ վերաբնակեցման նախարարություն

 

բնապահպանության  և բնական ռեսուրսների նախարարություն

 

գյուղատնտեսության նախարարություն

 

էկոնոմիկայի եւ արտադրական ենթակառուցվածքների նախարարություն

 

կրթության, գիտության եւ սպորտի նախարարություն

 

մշակույթի, երիտասարդության հարցերի եւ զբոսաշրջության նախարարություն

 

պաշտպանության նախարարություն

 

քաղաքաշինության նախարարություն

 

ֆինանսների նախարարություն:

 

 

 

Սահմանվել են նաև պետական կառավարման այլ մարմիններ.

 

 

 

ազգային անվտանգության ծառայություն

 

ոստիկանություն

 

արտակարգ իրավիճակների պետական ծառայություն:

 

Նախագահի հրամանագրով նշանակվել են.

 

 

 

Պաշտոնյաներ

 

 

 

պետական նախարար՝ Արայիկ Հարությունյան

 

առողջապահության նախարար՝ Կարինե Աթայան

 

արդարադատության նախարար՝ Արարատ Դանիելյան

 

արտաքին գործերի  նախարար՝ Մասիս Մայիլյան

 

աշխատանքի, սոցիալական հարցերի եւ վերաբնակեցման նախարար՝ Սամվել Ավանեսյան

 

բնապահպանության  և բնական ռեսուրսների նախարար՝ Վազգեն Միքայելյան

 

գյուղատնտեսության նախարար՝ Ժիրայր Միրզոյան

 

էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարար՝ Լևոն Գրիգորյան

 

կրթության, գիտության և սպորտի նախարար՝ Նարինե Աղաբալյան

 

մշակույթի, երիտասարդության հարցերի եւ զբոսաշրջության նախարար՝ Սերգեյ Շահվերդյան

 

պաշտպանության նախարար՝ Լևոն Մնացականյան

 

քաղաքաշինության նախարար՝ Կարեն Շահրամանյան

 

ֆինանսների նախարար՝ Գրիգորի Մարտիրոսյան:

 

 

 

Ըստ Նախագահի հրամանագրերի՝ սահմանվել են այն նախարարների կազմը, որոնց գործունեությունը համակարգվելու է պետականնախարարի կողմից, ինչպես նաև՝ պետական սեփականության և ֆինանսների կառավարման ոլորտում Նախագահի կողմից պետականնախարարին վերապահված լիազորությունների շրջանակը:

 

Նախագահի մեկ այլ հրամանագրի համաձայն՝ տեղի են ունեցել մի շարք կառուցվածքային փոփոխություններմասնավորապես.Էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարությունից առանձնացվել է զբոսաշրջության վարչությունը և ընդգրկվելմշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարություն կազմում:

 

 

 

Նախագահի աշխատակազմի կառուցվածքում ստեղծվել է «Կառավարության գործերի կառավարչություն» առանձնացված ստորաբաժանում,որը նախկին կառավարության աշխատակազմի իրավահաջորդն է: Նախկին կառավարության աշխատակազմի որոշ ստորաբաժանումներընդգրկվել են տարբեր մարմինների կազմում.

 

Պետական նախարարի աշխատակազմում են ընդգրկվել սոցիալ-տնտեսական վարչությունը, ինչպես նաև տարածքային կառավարմանբնագավառում գործառույթներ իրականացնող ստորաբաժանումները:

 

Էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարության կառուցվածքում են ընդգրկվել անշարժ գույքի կադաստրի եւպետական գույքի կառավարման վարչությունները, գեոդեզիայի և հողային պետական տեսչությունը:

 

 

 

Աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարության կառուցվածքում են ընդգրկվել բնակարանային հարցերիվարչությունը, վերաբնակեցման եւ միգրացիայի բաժինը:

 

Նոր գործառույթներին համապատասխան՝ հաստատվել են Նախագահի աշխատակազմի, ինչպես նաև Նախագահի աշխատակազմի«Կառավարության գործերի կառավարչություն» առանձնացված ստորաբաժանման կանոնադրությունները եւ կառուցվածքները:

 

 

 

Նախագահի մեկ այլ հրամանագրով սահմանվել է կառավարության գործունեության կազմակերպման նոր կարգ:

 

 

Նույն օրը Նախագահն ստորագրել է հրամանագրեր, համաձայն որոնց՝ Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ ԱրայիկԼազարյանը նշանակվել է Նախագահի աշխատակազմի կառավարության գործերի կառավարչության պետ-աշխատակազմի ղեկավարիառաջին տեղակալ: Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Դանիելյանը նշանակվել է Նախագահի աշխատակազմի ղեկավարիտեղակալ-պետաիրավական վարչության պետ:



    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    30/09/2017 03:07event_type_4
    asas