• USD 482.36
  • GBP 647.76
  • EUR 568.99
  • RUB 8.19
  • GEL 188.42
Դեկտեմբեր 17, 2017
Հայաշխարհի ձայն, Լրահոս, Հայաստան
25.09.2017 | 17:17

ՌԱԿ պատմության հետքերով. Հայաստանի Ապահովության խորհուրդ (Մաս Ե)

Հայաստանի Ապահովության խորհուրդը ստեղծվել է 1917 թվականի մայիսին՝ Անդրանիկի նախաձեռնությամբ, Արեւմտահայերի Առաջին Համագումարի ընթացքում: Նախագահ է ընտրվել Վահան Փափազյանը՝ Կոմս մականունով: Մայիսի 21-ին խորհուրդը տեղափոխվել է Թիֆլիս: Հայաստանի Ապահովության խորհրդի ստեղծման սկզբնական շրջանում նրա նպատակը եղել է արեւմտահայ փախստականներին տրվող նպաստի բաշխումը, նրանց կյանքի եւ ապահովության երաշխիքների ստեղծումը:

Սակայն խորհուրդը հիմնականում զբաղվում էր Արեւմտյան Հայաստանի ազատագրման, հայրենիքի վերաշինման, գաղթականության վերադարձի կազմակերպման եւ այլ խնդիրներով: Այս մարմինը փաստորեն ինքն իրեն հռչակել էր Հայաստանի կառավարություն: Համագործակցելով Հայոց Ազգային Խորհրդի հետ՝ ղեկավարել է պատմական այդ ժամանակաշրջանում տեղի ունեցած հասարակական ու քաղաքական իրադարձությունները, նաեւ վերահսկել է ռազմական իրավիճակն արեւմտահայերի կյանքում:

Հայաստանի Ապահովության խորհուրդը նաեւ մասնաճյուղեր է ունեցել, որոնք գործել են Հայաստանի տարբեր քաղաքներում: Հայաստանի ազատագրման նպատակով այն ստեղծել էր Հայաստանի երկրապահ զորաբաժինը՝ Անդրանիկի գլխավորությամբ, որ կռվել է Կովկասի կորպուսի կազմում՝ ռուսական զորքի՝ կովկասյան ճակատից հեռանալուց հետո:

Հայաստանի Ապահովության խորհուրդը հրաժարվել է մասնակցել 1917-1918-ի բանակցություններին, որոնց արդյունքում կնքվել էր Բաթումի հաշտության պայմանագիրը: Խորհուրդը համագործակցել է եւ իր ծավալած գործունեությունը միաձայն ու համախորհուրդ է եղել Փարիզի Ազգային Պատվիրակության հետ:

 

 

Աղբյուր՝  Հակոբ Վարդիվառյանի աշխատություններ



    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /
    01/12/2017
    ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՕՐԱՑՈՒՅՑ