• USD 480.6
  • GBP 624.64
  • EUR 557.74
  • RUB 7.57
  • GEL 196.32
Հուլիս 20, 2018
Ազգի պահողը լեզուն ա ու հավատը

Մեկ ազգի պահողը, իրար հետ միացնողը լեզուն ա ու հավատը: Լեզուդ փոխի´ր, հավատդ ուրացի´ր, էլ ընչո՞վ կարես ասիլ, թե որ ազգիցն ես: Էն վայրի ազգերն էլ իրանց սոպռ (կոպիտ) լեզուն աշխարհքի հետ չեն փոխիլ:

ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆ

Հայաշխարհի ձայն, Լրահոս, Արցախ
26.09.2017 | 08:35

Արցախի Ճարտար և Ֆրանսիայի Դեսին-Շարպիո քաղաքների միջև ստորագրվել է Բարեկամության հռչակագիր

Սեպտեմբերի 25-ին Արցախի Հանրապետության Ճարտար և Ֆրանսիայի Դեսին-Շարպիո քաղաքների միջև ստորագրվել է Բարեկամության հռչակագիր։ Ստորագրման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել Ճարտարի Սևակ Ղուկասյանի անվան մարզամշակութային պալատում։

 

Ճարտար քաղաքի անունից հռչակագիրը ստորագրել է քաղաքապետ Արթուր Աղաբեկյանը, իսկ Դեսին-Շարպիո քաղաքի անունից՝ քաղաքապետ Լորանս Ֆոտրան։ Ստորագրման արարողությանը ներկա էին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը, Մարտունու շրջանի վարչակազմի ղեկավար Կարեն Թովմասյանը։

 

Հռչակագրում, մասնավորապես, նշվում է, որ ողջունելով ազատ և ժողովրդավարական  հասարակություն ստեղծելու և զարգացնելու Արցախի բնակչության հետևողական քայլերը և ընդգծելով ժողովուրդների միջև երկխոսությանը նպաստելու և Հարավային Կովկասում վերջնական խաղաղություն հաստատելու անհրաժեշտությունը՝ կողմերը որոշել են բարեկամական կապեր հաստատել երկու համայնքների միջև։ Հռչակագրի նպատակն է երկու քաղաքների միջև հարաբերությունների զարգացումը, ինչպես նաև կրթության, մշակույթի և սպորտի ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացումը։

 

Այսպիսով, Դեսին-Շարպիոն դարձավ 8-րդը ֆրանսիական համայնքներից, որոնք բարեկամական հարաբերություններ են հաստատել Արցախի Հանրապետության քաղաքների հետ։

Ընդհանուր առմամբ, Արցախի քաղաքների և ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Բասկերի Երկրի և Բրազիլիայի քաղաքների միջև ստորագրվել են  15  համագործակցության համաձայնագրեր, և մեկ համաձայնագիր` Արցախի և Ֆրանսիայի Դրոմի շրջանի միջև։



    Լրահոս
    Մեկնարկել է վարչապետ Փաշինյանի մամլո ասուլիսը. Ուղիղ
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /