• USD 482.36
  • GBP 647.76
  • EUR 568.99
  • RUB 8.19
  • GEL 188.42
Դեկտեմբեր 17, 2017
Հայաշխարհի ձայն, Լրահոս, Մեր ձայնը, Խմբագրական, Հայաստան
26.09.2017 | 12:15

ՌԱԿ Շիրակի մարզային թիմը մասնակցել է «Ինչ, որտեղ, երբ» բարեգործական խաղին (Լուսանկարներ)

 2017թ.սեպտեմբերի 24-ին Գյումրու «Բարեկամության» երբեմնի հրաշալի այգում, որտեղ առկա են դեռևս 11 ավերակ տնակներ, կայացավ «Ինչ, որտեղ, երբ» բարեգործական բացօթյա խաղ, որը կազմակերպել էին  «Գյումրին առանց տնակների» հիմնադրամը և Գյումրու «Խորան Արդ» ինտելեկտուալ կենտրոն» ՀԿ-ն:

Բարեգործությունը իրականացավ մասնակից թիմերի կողմից մուտքի վճարի կատարմամբ, որն ամբողջապես փոխանցվեց հիմնադրամին՝ աջակցելով ևս մեկ բնակարան գնելու նախաձեռնությանը:

Խաղին մասնակցում էին Գյումրու և հանրապետության այլ վայրերից ժամանած 13 թիմեր, այդ թվում  նաև ՌԱԿ Շիրակի մարզային 6 հոգանոց թիմը՝ թիմի ավագ՝ ՌԱԿ Շիրակի կառույցի համակարգող Հովիկ Կարապետյանի, ՌԱԿ անդամ Վաղարշակ Ասատրյանի  կազմով:

ՌԱԿ-ի թիմը գրավեց արժանավոր  տեղ` ստանալով կազմակերպիչների շնորհակալագիրը:

«Որպես 1-ին անգամ խաղին մասնակցող թիմ, ցուցանիշը խրախուսելի է,-նշեցին կազմակերպիչները,- իսկ ամենակարևորը՝ ՌԱԿ տարածքային կազմակերպության մասնակցությունն է բարեգործական ակցիային»:

Խաղին երախտագիտությամբ հետևում էին նաև տնակների բնակիչները, որը շատ հուզիչ էր և խորհրդանշական, չէ՞ որ թիմերը խաղում էին հանուն իրենց բարեկեցության:

 

«Շնորհակալություն ՌԱԿ Կենտրոնական վարչությանը, որը արձագանքեց մեր նախաձեռնությանը և ապահովեց մեր թիմի մասնակցությունը բարեգործական խաղին»,-ասաց Հովիկ Կարապետյանը:

 

 

 

 

 

 



    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /
    01/12/2017
    ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՕՐԱՑՈՒՅՑ