• USD 483.03
  • GBP 617.31
  • EUR 550.85
  • RUB 7.23
  • GEL 184.54
Օգոստոս 15, 2018
Աստված այնքան սիրեց աշխարհը…

  Աստված այնքան սիրեց աշխարհը, որ մինչև իսկ իր միածին Որդուն տվեց, որպեսզի ով նրան հավատում է, չկորչի, այլ ընդունի հավիտենական կյանքըորովհետև Աստված իր Որդուն չուղարկեց աշխարհ, որ դատապարտի աշխարհը, այլ՝ որպեսզի աշխարհը նրանով փրկվի

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ (Հովհ. 3)։

Լրահոս, Հայաստան
27.09.2017 | 18:30

Արման Դավթյան. Զինծառայող-մարզիկներն արժանիորեն ներկայացրին հայրենիքը

ՀՀ Պն ֆիզիկական պատրաստության եւ սպորտի բաժնի պետի տեղակալ, փոխգնդապետ Արման Դավթյանը ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում մեկնաբանեց հայաստանցի ըմբիշների մասնակցությունը բանակայինների աշխարհի առաջնությունում:

«Կցանկանայի երախտագիտություն հայտնել Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիային, մասնավորապես հունահռոմեական ոճի ըմբշամարտի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանին եւ երիտասարդների հավաքականի ավագ մարզիչ Արմեն Բաբալարյանին՝ մարզիկների լավ պատրաստվածության համար: Բոլոր տղաները պայքարեցին մինչեւ վերջ՝ ձգտելով հանդես գալ հնարավորինս հաջող:

 

Բանակն իր հերթին ԲԿՄԱ-ի մարզիկներին մարզվելու եւ մրցաշարերի մասնակցելու հնարավորություն է տալիս: Իսկ այս դեպքում մենք հանդես եկանք մեր թիմով եւ արժանիորեն ներկայացրինք հայրենիքն ու Հայաստանի զինված ուժերը միջազգային ասպարեզում»,- նշեց Արման Դավթյանը:



    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /