• USD 482.36
  • GBP 647.76
  • EUR 568.99
  • RUB 8.19
  • GEL 188.42
Դեկտեմբեր 16, 2017
Հայաշխարհի ձայն, Լրահոս, Հայաստան
28.09.2017 | 17:05

ՀՀ-ում մինչև 12 շաբաթական հղիության արհեստական ընդհատումը օրենքով թույլատրելի է. մասնագետ

Այսօր Անվտանգ և օրինական աբորտների ընդունման միջազգային օրվան (սեպտեմբերի 28) նվիրված մամլո ասուլիսի ժամանակ «Իրավունքի զարգացման կենտրոն» ՀԿ նախագահ Վիոլետա Զոփունյանը, ներկայացնելով ՀՀ-ում հղիության արհեստական ընդհատման մասին առկա օրենքը, նշեց, որ մարդու վերարատադրողական առողջության և մարդու վերարտադրողական իրավունքի մասին օրենքի դրույթով մինչև 12 շաբաթական հղիության դեպքում թույլատրվում է հղիության արհեստական ընդհատումը հղիի գրավոր դիմումի հիմքով, 12-22 շաբաթական հղիության պարագայում թույլատրվում է հղիության արհեստական ընդհատում բացառապես  բժշկական ցուցումների հիման վրա` դարձյալ կնոջ գրավոր համաձայնությամբ:

 

 

 

Հղիության արհեստական ընդհատման դեպքում տրվող 3-օրյա ժամկետի մասին խոսելիս Զոփունյանը նշեց, որ բժշկի կողմից տրամադրվող խորհրդատվության ժամանակ վերջինս  պետք է ճշտի՝ արդյո՞ք տվյալ կինը ունի այդ 3-օրյա ժամկետի կարիքը վերջնական որոշում կայացնելու համար, թե՝ ոչ, քանի որ կինը կարող է դրա  կարիքը և՛ունենալ, և՛ չունենալ, սակայն, հաճախ այս ընթացքում կանայք հետ են կանգնում իրենց կայացրած որոշումից: «Եթե այս ամենը դիտարկվի որպես բժշկական ծառայություն և հղի կնոջը տրված իրավունք, ապա այն պետք է իրացվի առանց լրացուցիչ նախապայմանների: Իրավունքի ընձեռնման հետ մեկտեղ պետք է հաշի առնել  մի հանգամանք. չպետք է լինեն խոչընդոտող պայմաններ, որոնք իրավունքը իրացնելու հնարավորություն կտան»,- ասաց  բանախոսը՝ հավելելով, որ թույլատրվում է հղիության արհեստական ընդհատում մի շարք այլ պատճառնեով՝ բռնաբարության հետևանքով հղիություն, ամուսնու մահ, ազատազրկում, վարակիչ հիվանդությունների առկայություն և այլն:



    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /
    01/12/2017
    ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՕՐԱՑՈՒՅՑ