• USD 482.36
  • GBP 647.76
  • EUR 568.99
  • RUB 8.19
  • GEL 188.42
Դեկտեմբեր 16, 2017
Հայաշխարհի ձայն, Լրահոս, Հարցազրույց, Հայաստան, Արցախ
29.09.2017 | 14:31

Միչիգանի կողմից Արցախի անկախության ճանաչումը ընդամենը մի քայլ է՝ ուղղված նրա միջազգային ճանաչմանը. Վերլուծաբան

«ԱՄՆ Միչիգան նահանգի՝ Արցախի անկախության ճանաչումը, անշուշտ, դրական իրադարձություն է, սակայն պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ նահանգային  ​​մակարդակով ճանաչումը շատ քիչ է Արցախի Հանրապետության անկախության միջազգային ճանաչման գործում»,- «Հայ ձայնի» հետ զրույցում ասաց լրագրող, վերլուծաբան Հայկ Խալաթյանը:

«Միչիգանի կողմից  ​​Արցախի անկախության ճանաչումը կարող է համարվել ճանապարհի փուլերից միայն մեկը, քանի որ եթե զուգահեռներ տանենք Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացի հետ, ապա  ԱՄՆ նահանգների  ճնշող մեծամասնությունը   ճանաչել է  Ցեղասպանությունը, սակայն Միացյալ Նահանգները, որպես  պետություն չի  պատրաստվում ընդունել այն, և անորոշ է, թե երբևէ  նրանք կճանաչե՞ն Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած ոճիրը, թե՝ ոչ: Ուստի, Արցախի  անկախության ճանաչումը մի կողմից ողջունելի է, սակայն պետք է հասկանալ, որ իրականում դեռ շատ անելիք կա », - նշեց Խալաթյանը՝ հավելելով, որ Հայաստանի համար կարևոր է  որ որևէ պետության կողմից Արցախի անկախության ճանաչումը, ոչ թե  առանձին սուբյեկտների կողմից:

Ինչ վերաբերում է վերջերս Իրաքի Քուրդիստանում անցկացված անկախության հանրաքվեին, ապա քաղաքագետի կարծիքով, պետք չէ այն համեմատել ղարաբաղյան հարցի  հետ:

«Չէի ցանկանա ուղիղ զուգահեռներ տանել այս հարցում  Արցախի հետ, քանի որ, առաջին հերթին, հանրաքվեով    դրսեւորում է քուրդ ժողովրդի ինքնորոշման իրավունքը, և ես կապ չեմ տեսնում Իրաքի Քուրդիստանի հանրաքվեի և Միչիգանի կողմից Արցախի անկախության ճանաչման   միջև: Սա քուրդ ժողովրդի՝ պետություն ունենալու համար տարիների պայքարի արդյունքն է, միեւնույն ժամանակ, նշենք, որ նրանց առջեւ  շատ շուտով լուրջ դժվարություններ կծառանան՝  ինչպես Իրաքի, այնպես էլ Իրանի և Թուրքիայի՝ այս հարցի վերաբերյալ ունեցած կոշտ դիրքորոշմամբ պայմանավորված»:

Մեր զրուցակիցը, խոսելով Հայաստանի՝ Քուրդիստանի անկախության հանրաքվեի վերաբերյալ դիրքորոշման մաիսն, ասաց, որ պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ Իրանը Հայաստանի մտերիմ գործընկերն է և  այդ հարցում ունի հստակ դիրքորոշում:

 

 «Իրանը ունի հակաքրդական դիրքորոշում, ըստ իս, Հայաստանն այս հարցում պետք է լինի  ավելի զգուշավոր՝  անմիջապես չխոսելով     քուրդ ժողովրդի ինքնորոշման իրավունքի դեմ: Անհրաժեշտ է ձեռնպահ մնալ   կոշտ հայտարարություններից կամ քայլերից, որոնք կարող են առաջացնել Իրանի՝ մեր գործընկերոջ դժգոհությունը , ում  դիրքորոշումը մեզ համար շատ հարցերում բավական կարեւոր է, այդ թվում `ղարաբաղյան հարցում: Չմոռանանք, որ Իրանը միակ երկիրն է Հայաստանից եւ Ադրբեջանից զատ, որը սահմանակից է Ղարաբաղին», - եզրափակեց Խալաթյանը:


    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /
    01/12/2017
    ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՕՐԱՑՈՒՅՑ