• USD 481.93
  • GBP 633.83
  • EUR 569.16
  • RUB 8.37
  • GEL 193.94
Հոկտեմբեր 20, 2017
Հայաշխարհի ձայն, Լրահոս, Արցախ
02.10.2017 | 18:38

10 տարում Արցախի ՀՆԱ-ն աճել է մոտ 4 անգամ

Արցախի Հանրապետությունում վերջին 10 տարիների ընթացքում ՀՆԱ–ն աճել է մոտ 4 անգամ,  այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը։ 

«Նախօրեին, Արցախում ամփոփվել է վերջին 10 տարիների տնտեսական զարգացումներն ու արձանագրված ցուցանիշները. ընդհանուր ցուցանիշներն Արցախի մասով բավականին հետաքրքրական են:

Եթե 2007 թվականին Արցախի ՀՆԱ-ն կազմում էր 70,8 մլրդ դրամ, 2016թ.՝ 229,6 մլրդ, ապա 2017 թվականին խնդիր է դրվել այն հասցնել շուրջ 270 մլրդ-ի՝ տասը տարում ապահովելով անվանական ՀՆԱ-ի գրեթե 4 անգամ աճ:

Աճի նշված բոլոր ցուցանիշներն արտահայտվել են պետական բյուջեի եկամուտների ավելացմամբ՝ 2007թ.-ի 30 մլրդ դրամի փոխարեն 2017թ.-ին այն կհասնի 100 մլրդ դրամի»,– ասվում է գրառման մեջ:



    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    30/09/2017 03:07event_type_4
    asas