• USD 481.93
  • GBP 633.83
  • EUR 569.16
  • RUB 8.37
  • GEL 193.94
Հոկտեմբեր 20, 2017
Հայաշխարհի ձայն, Լրահոս, Հայաստան
03.10.2017 | 13:08

Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել ԱՄՆ նախագահին

Հոկտեմբերի 2-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցական նամակ է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին` Լաս Վեգասում տեղի ունեցած ողբերգական դեպքերի կապակցությամբ:

Վեհափառ Հայրապետն իր վշտակցությունն է հայտնել ԱՄՆ նախագահին, Ամերիկայի ժողովրդին և զոհվածների ընտանիքներին` աղոթելով վերջիններիս հոգիների հանգստության համար: «Աղոթում ենք, որ Տերը խաղաղություն և մխիթարություն շնորհի բոլոր սգացողներին, ինչպես նաև տուժածներին պարգևի արագ ապաքինում, քաջառողջություն և ուժ` հաղթահարելու այս ողբերգական միջադեպը», - նշված է Ամենայն Հայոց Կաթողիկոսի ցավակցագրում:

Նորին Սրբությունը մաղթել է, որ Աստված ապահով պահի Միացյալ Նահանգները և Ամերիկայի ողջ ժողովրդին:



    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    30/09/2017 03:07event_type_4
    asas