• USD 481.93
  • GBP 633.83
  • EUR 569.16
  • RUB 8.37
  • GEL 193.94
Հոկտեմբեր 20, 2017
Հայաշխարհի ձայն, Լրահոս, Արցախ
03.10.2017 | 14:01

Մեխակավան (Ջեբրայիլ) բնակավայրում օծվել է Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցին

Արցախի սահմանամերձ Մեխակավան (Ջեբրայիլ) բնակավայրի մոտ նախօրեին տեղի է ունեցել Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու օծման և բացման հանդիսավոր արարողությունը:

Այս մասին տեղեկանում ենք artsakhpress.am-ից:

«Արցախպրես»-ի հաղորդմամբ՝ բարերար Գրիգոր Մովսիսյանի միջոցներով կառուցված եկեղեցու օծման հանդիսավոր արարողությունը կատարել է ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդ գերաշնորհ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը: Սկզբում օծվել է եկեղեցու Աշոտ Երկաթ թագավորի հայոց բանակին պահապան Սուրբ Խաչի կրկնօրինակ խաչը, այնուհետև եկեղեցին, որից հետո մատուցվել է պատարագ, որի ընթացքում ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդն իր շնորհավորական խոսքն ուղղելով ներկաներին՝ կարևորել է այդպիսի աստվածահաճո նախաձեռնությունը՝ կառուցել Աստծո տուն մեր հայրենիքի ազատագրված հատվածներում. «Կամոքն բարձրյալ աստուծո, այսօր մենք ունեցանք ևս մի աղոթավայր, որն առաջինն է ազատագրված մեր պապական Մեխակավան բնակավայրում: Ունեցանք մի սրբավայր, որը պետք է գոտեպնդի մեր զինվորներին՝ առավել հաստատուն լինելու իրենց ծառայության մեջ, որովհետև այստեղից է սկսում նաև քրիտոնեության սահմանը, ինչի կնիքը եղավ նորակառույց այս Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցին»,- ասել է Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը:

Պատարագի ավարտին ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդը կարդացել է ամենայն հայոց կաթողիկոսի կոնդակը, որով եկեղեցու բարերար Գ. Մովսիսյանին շնորհվել է հայ եկեղեցու բարձրագույն Ս. Ներսես Շնորհալի պատվո շքանշանը:

Նշենք, որ արարողությանը ներկա էին ՀԱԵ Արագածոտնի թեմի առաջնորդ Տ. Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը, ԱՀ ՊԲ հրամանատարի ԱՀՏԱԳՏ գեներալ-մայոր Վարդան Բալայանը, եկեղեցու կառուցման հովանավոր Գ. Մովսիսյանը, Երկրապարահ կամավորականների միության վարչության ներկայացուցիչներ, բարձրաստիճան զինվորականներ, հյուրեր:

 

 



    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    30/09/2017 03:07event_type_4
    asas