• USD 480.6
  • GBP 624.64
  • EUR 557.74
  • RUB 7.57
  • GEL 196.32
Հուլիս 20, 2018
Ազգի պահողը լեզուն ա ու հավատը

Մեկ ազգի պահողը, իրար հետ միացնողը լեզուն ա ու հավատը: Լեզուդ փոխի´ր, հավատդ ուրացի´ր, էլ ընչո՞վ կարես ասիլ, թե որ ազգիցն ես: Էն վայրի ազգերն էլ իրանց սոպռ (կոպիտ) լեզուն աշխարհքի հետ չեն փոխիլ:

ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆ

Հայաշխարհի ձայն, Լրահոս, Հայաստան
04.10.2017 | 10:32

Բուլղարիայի մի խումբ ուխտավորներ այցելեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

Հոկտեմբերի 3-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Բուլղարիայից մի խումբ ուխտավորների՝ ուղեկցությամբ Բուլղարիայի հայոց թեմի առաջնորդ Հոգեշնորհ Տ. Իսահակ վարդապետ Պողոսյանի և ՀԲԸՄ հայաստանյան գրասենյակի տնօրեն Վազգեն Յակուբյանի: Խումբը, որի կազմում էին Բուլղարիայի ազգային գործիչներ, արվեստի ներկայացուցիչներ և խորհրդարանի պատգամավորներ, Հայաստան է ժամանել մասնակցելու նաև Ամենյան Հայոց Կաթողիկոսի հովանու ներքո, Սոֆիայի ու Հայաստանի Ազգային պատկերասրահների ջանքերով կազմակերպված հանրահայտ բուլղարահայ գեղանկարիչ Պետիկ Պետրոսյանի նկարների ցուցահանդեսին:

Հանդիպմանը Վեհափառ Հայրապետը վերհիշեց Բուլղարիա կատարած իր հովվապետական այցը՝ ընդգծելով, որ ականատեսն է դարձել բուլղարահայ համայնքի հավատավոր ընթացքին, Հայ Եկեղեցու շուրջը համախմբվելու և ազգային արժեքներով ապրելու նրա ձգտումին: Նորին Սրբությունը գոհունակությամբ նշեց նաև, որ Բուլղարիայի հայկական համայնքը ունի հարուստ պատմություն և մշտապես իր կարողություններով մասնակից է դարձել երկրի զարգացմանն ու առաջընթացին:

Նորին Սրբությունն արձանագրեց, որ Սփյուռքի հայկական համայնքները կարևոր կամուրջ են հանդիսանում իրենց հյուրնըկալած երկրների և հայրենիքի միջև սերտ, բարեկամական հարաբերությունների հաստատման գործում:

Անդրադառնալով լուսահոգի Պետիկ Պետրոսյանի նկարների ցուցահանդեսին` Հայոց Հայրապետն իր գնահատանքը հայտնեց բոլոր կազմակերպիչներին` շեշտելով, որ նման մշակութային միջոցառումների անցկացումը միմիայն նպաստում երկու ժողովուրդների փոխճանաչողությանը:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը վստահություն հայտնեց, որ նմանօրինակ այցելությունները ևս խթան կդառնան թեմական կյանքի աշխուժացման, ինչպես նաև հայ-բուլղարական կապերի առավել սերտացման ու ամրապնդման համար:

Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանի Հանրապետությունում Բուլղարիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան տիկին Մարիա Ցոցորկովա-Կայմակչիևան:



    Լրահոս
    Մեկնարկել է վարչապետ Փաշինյանի մամլո ասուլիսը. Ուղիղ
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /