• USD 480.6
  • GBP 624.64
  • EUR 557.74
  • RUB 7.57
  • GEL 196.32
Հուլիս 20, 2018
Ազգի պահողը լեզուն ա ու հավատը

Մեկ ազգի պահողը, իրար հետ միացնողը լեզուն ա ու հավատը: Լեզուդ փոխի´ր, հավատդ ուրացի´ր, էլ ընչո՞վ կարես ասիլ, թե որ ազգիցն ես: Էն վայրի ազգերն էլ իրանց սոպռ (կոպիտ) լեզուն աշխարհքի հետ չեն փոխիլ:

ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆ

Հայաշխարհի ձայն, Լրահոս, Մեր ձայնը, Խմբագրական, Հայաստան
05.10.2017 | 11:20

ՌԱԿ Գերագույն խորհրդի նախագահ Վարդան Նազիրյանը հյուրընկալվել է Լիբանանում ՀՀ դեսպանին

Հոկտեմբերի 3-ին Լիբանանում Հայաստանի Հանրապետության դեսպանատանը տեղի է ունեցել ՌԱԿ Գերագույն խորհրդի նախագահ Վարդան Նազիրյանի հանդիպումը Լիբանանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Սամվել Մկրտչյանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են լիբանանահայ համայնքին վերաբերող եւ տարբեր ոլորտներ ընդգրկող առաջնահերթ հարցեր՝ կրթական, մշակութային, տնտեսական և այլն:

Անդրադարձ է եղել Հայաստան-Սփյուռք հարաբերությունների ու փոխգործակցության նոր փուլին՝ հարցերին մոտենալով վերջերս Երևանում տեղի ունեցած Հայրենիք-Սփյուռք 6-րդ համաժողովի համատեքստում՝ կարևորելով Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությամբ առաջ ընթանալու և ժամանակի մարտահրավերներին դիմակայելու անհրաժեշտությունը:

Դեսպան Մկրտչյանն իր հերթին ՌԱԿ Գերագույն Խորհրդի նախագահին է ներկայացրել լիբանանահայ գաղութի ներկա իրավիճակն ու հետագայում նախատեսվող անելիքները, ինչպես նաև Հայաստան-Լիբանան փոխարաբերություններն ու գործակցության հեռանկարները, երկու երկրների միջեւ տնտեսական և մշակութային համագործակցության հարցերը՝ հույս հայտնելով, որ բարեկամական երկրների հարաբերությունները ավելի կզարգանան ու կամրապնդվեն՝ ի շահ և՛ Լիբանանի, և՛ ի շահ Հայաստանի:



    Լրահոս
    Մեկնարկել է վարչապետ Փաշինյանի մամլո ասուլիսը. Ուղիղ
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /