• USD 480.62
  • GBP 625.72
  • EUR 560.16
  • RUB 7.58
  • GEL 196.33
Հուլիս 23, 2018
Շարական

«Բարեխօսութեամբ Վերին քո զօրացդ

Միշտ անշարժ պահեայ զԱթոռն Հայկազեան»:

 

 

Հայաշխարհի ձայն, Լրահոս, Միջին Արևելք
05.10.2017 | 12:50

«Նախագահ Էրտողան մեզի խօսք տուած է» Տեղապահ Տ. Գարեգին Սրբազանը լաւատես է ընտրութեան հարցով

Պոլսոյ  մէջ  հրապարակուող «Ակօս»    շաբաթաթերթի    թրքական   բաժնին     հարցազրոյց մը տալով   Պոլսոյ պատրիարքութեան   Տեղապահ   ՏԳարեգին արքՊեքճեան  զգայացունց    յայտարարութիւն  կատարած  է: Պեքճեան  ըսած էոր    Թուրքիոյ նախագահ      Էրտողան   պոլսահայ համայնքին      խօսք տուած է    նոր  պատրիարք  ընտրելու առումով:

 

 Տեղապահ սրբազանը  այս           յայտարարութիւնը կատարած է պատասխանելով      «Ակօս»ի լրագրողի  այն հարցինթէ  յառաջիկայ   9 հոկտեմբերին, եթէ     Պոլսոյ կուսակալութենէն սպասուած               եւ  ընտրական  գործընթացին համար նախատեսուած   պատասխանը  ժխտական  ըլլայ, այն ատեն  ինչ պիտի կատարէ  համայնքը     եւ պատասխանած ՝ «Նախագահ Էրտողան   մեզի  խօսք  տուած  է, որ      պատրիարաքական  ընտրութիւնը պիտի կատարուի      ապրիլին  կայացած  հանրաքուէն  ետք  ու այդ առումով ալ   մենք  նախագահի խօսքին հանդէպ վստահութիւն ունինք»:

 

 

   Նշենք, որ    Պատրիարքարանը շուրջ  շաբաթ մը առաջ        յատուկ   նամակով մը դիմեց Պոլսոյ  Պատրիարքութեան    ընտրութեան  մասնկացելու իրաւունք ունեցող բոլոր     միաբաններուն  ու այդ  առումով   յառաջիկայ  օրերուն   յստակ   պատասխաններ կը սպասուին:



    Լրահոս
    Հայ եկեղեցի, ՌԱԿ
    Ժամանակն է համազգային զգօնութեան. ՌԱԿ հայտարարութիւնը եկեղեցւոյ տագնապի շուրջ
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /