• USD 482.36
  • GBP 647.76
  • EUR 568.99
  • RUB 8.19
  • GEL 188.42
Դեկտեմբեր 16, 2017
Հայաշխարհի ձայն, Լրահոս, Հայաստան
09.10.2017 | 13:05

Աշխատանքի տոնավաճառ Երևանում (Լուսանկարներ)

Այսօր՝ հոկտեմբերի 9-ին՝ ժամը 11:00-ին, Երևան քաղաքում (հասցե՝ Նալբանդյան-Հանրապետության փողոցների հարակից պուրակ) ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Զբաղվածության պետական գործակալության նախաձեռնությամբ կազմակերպվել էր աշխատանքի տոնավաճառ:

Աշխատանքի տոնավաճառին մասնակցում էին տնտեսության տարբեր ոլորտները ներկայացնող շուրջ 60 գործատուներ, որոնց կողմից ներկայացված էին գրեթե 965 թափուր աշխատատեղեր: Տոնավաճառին ներկայացվող թափուր աշխատատեղերից 764-ը առկա և 201-ը` սպասվելիք աշխատատեղեր են:

Թափուր աշխատատեղերի մեջ մեծ պահանջարկ վայելողներից են  հատկապես հաշվապահները, իրավաբանները, մենեջերները, դեղագործ-դեղագետները, ծրագրավորողները, ՏՏ մասնագետները, գովազդային գործակալները, գանձապահները և սպասարկման ու բանվորական ոլորտի այլ մասնագետները:

Աշխատանք փնտրողներից ոմանք «Հայ ձայնի»  հետ զրույցում աշխատանքի տոնավաճառի ձևաչափը արդյունավետ համարեցին՝ նկատելով, որ այսպիսով աշխատանք փնտրողներն  ու գործատուները անմիջական շփման հնարավորություն են ունենում, տեղում կարողանում են  ծանոթանալ գործատուի առաջարկող ծրագրերին, ի հայտ են գալիս աշխատաշուկայում պահանջված մասնագիտությունները: «Աշխատանքի տոնավաճառի գաղափարը ինքնին գովելի է, քանի որ այսպիսի միջոցառումները նպաստում են գործազրկության կրճատմանը: Մարդիկ, որոնք այլ ճանապարհներով չեն կարողանում իրենց համապատասխան աշխատանք գտնել, այսպիսով աշխատանք գտնելու լայն հնարավորություններ են ձեռք բերում»,- մեզ հետ զրույցում ասաց աշխատանքի տոնավաճառին մասնակցողներ քաղաքացիներից մեկը:

 

 

Աշխատանք առաջարկող ընկերություններից մեկի հետ զրույցի ընթացքում էլ տեղեկացանք, որ կարճ ժամանակում հասցրել են ընդունել մեծ քանակով ինքնակենսագրականներ, որոնցից ընտրվելու են իրենց պահանջներին ու չափանիշներին համապատասխան աշխատողներ: Ընկերությունների ներկայացուցիչները ևս այն կարծիքը հայտնեցին, որ աշխատանքի տոնավաճառների ընթացքում աշխատանք փնտրողները  եւ գործատուները հնարավորություն են ունենում ծանոթանալու  աշխատաշուկայի զարգացման միտումներին ու կարողանում են ավելի հեշտությամբ աշխատանք գտնել: 

 

 

 

 

 

 

 


    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /
    01/12/2017
    ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՕՐԱՑՈՒՅՑ