• USD 481.93
  • GBP 633.83
  • EUR 569.16
  • RUB 8.37
  • GEL 193.94
Հոկտեմբեր 23, 2017
Հայաշխարհի ձայն, Լրահոս, Միջոցառումներ, Մշակույթ, Հայաստան
09.10.2017 | 15:29

Ա. Խաչատրյանի փառատոնի ընթացքում կներկայացվի Թանկյանի «Օրկա» սիմֆոնիան. Սերգեյ Սմբատյան

«Յուրաքանչյուր տարի մենք երաժշտասեր հանրությանը նոր ստեղծագործություններ ենք ներկայացնում, համաշխարհային պրեմիերաներ, իսկ այս տարի կատարելու ենք Սերժ Թանկյանի «Օրկա» սիմֆոնիան»:  Այսօր լրագրողների հետ հանդիպման  ժամանակ ասաց Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը՝ խոսելով Արամ Խաչատրյանի 5-րդ միջազգային փառատոնի մասին:

Թանկյանի մեծարժեք սիմֆոնիայի կատարումը, ըստ Սմբատյանի, երիտասարդ    երաժիշտների համար խթանող նշանակություն կունենա: «Շատ կարևոր  է հասկանալ, թե ինչ երաժշտություն ես կատարում, դասական երաժշտության կողքին մենք կատարում ենք ջազ, ռոք, ինչը թույլ են տալիս նմանատիպ նախագծերը: Ուստի,   տարբեր երաժշտական ճաշակ ունեցող հանդիսատեսը կարող է այս փառատոնի շրջանակներում գտնել իրեն հոգեհարազատ երաժշտություն»:

Սմբատյանը նաև նշեց, որ բազմամիլիոնանոց լասարան ունեցող  աշխարհահռչակ դերասան Ջոն Մալկովիչի՝ Հայաստանում գտնվելն ու փառատոնին մասնակեցը փաստում է, որ փառատոնն իսկապես  հաջողվել է:  

Նշենք, որ հոլիվուդյան աստղ Ջոն Մալկովիչը Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ կներկայացնի հատված Էռնեստո Սաբատոյի «Հերոսների և գերեզմանների մասին» նովելից՝ նշանավոր կոմպոզիտոր Ալֆրեդ Շնիտկեի դաշնամուրի և նվագախմբի համար գրված կոնցերտի ուղեկցությամբ:

Իսկ դասական երաժշտության սիրահարները Խաչատրյանի միջազգային փառատոնի շրջանակներում կունկնդրեն բազմաթիվ սիմֆոնիկ և կամերային համերգներ, այդ թվում նաև պրեմիերաներ: Կներկայացվեն Սերժ Թանկյանի «Օրկա» սիմֆոնիան, «Խաչատրյանը և ջազը» համերգային նախագիծը: Հանդես կգան հայտնի դաշնակահարներ Գլորիա Քամփաները, Լևոն Կարապետյանը, ջութակահարներ Դավիդ Նեբելը, Մարկ Բուշկովը և այլն:

 

Հիշեցնենք, որ Խաչատրյանի 5-րդ միջազգայն փառատոնը նվիրված է Հովհաննես Այվազովսկու 200-րդ ամյակին: 



    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    30/09/2017 03:07event_type_4
    asas