• USD 480.6
  • GBP 624.64
  • EUR 557.74
  • RUB 7.57
  • GEL 196.32
Հուլիս 20, 2018
Ազգի պահողը լեզուն ա ու հավատը

Մեկ ազգի պահողը, իրար հետ միացնողը լեզուն ա ու հավատը: Լեզուդ փոխի´ր, հավատդ ուրացի´ր, էլ ընչո՞վ կարես ասիլ, թե որ ազգիցն ես: Էն վայրի ազգերն էլ իրանց սոպռ (կոպիտ) լեզուն աշխարհքի հետ չեն փոխիլ:

ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆ

Հայաշխարհի ձայն, Լրահոս, Հայաստան
09.10.2017 | 16:26

Մայր Աթոռը լույս է ընծայել «Արարատի» ժառանգության ուսումնասիրությանը նվիրված 10-րդ հրատարակությունը

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հրատարակչական բաժինը լույս է ընծայել «Արարատի» ժառանգության ուսումնասիրությանը նվիրված 10-րդ հրատարակությունը ` ««Արարատ»-ի բնագիրները» երկհատորյակի Ա հատորը, որը հրատարակության է պատրաստել Սուսաննա Պետրոսյանը: Գրքի դասակարգումն ու խմբագրումը կատարվել է պ.գ.դ. Գևորգ Տեր-Վարդանյանի կողմից:

Այս մասին հայտնում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգից։ 

Երկհատոր այս գիրքն իր մեջ ափոփում և ցուցադրում է «Արարատ» հանդեսի հրատարակման ամբողջ ընթացքի՝ 1868-1919 թթ. 52 տարիներին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պաշտոնաթերթի, միաբանության և նրա առանձին անդամների բնագրական հետաքրքրությունների և իրագործումների ընդհանուր, ամբողջական պատկերը:

Գրքի առաջին հատորում հրատարակված են պատմագրական, վավերագրական, հայ մատենագրության և միջնադարյան հայ գրականության տարբեր ասպարեզների վերաբերող շատ արժեքավոր թվով 79 բնագրեր:

Գիրքը հրատարակվել է մեկենասությամբ «Սարգիս Գաբրիելյան» հիմնադրամի: 

 



    Լրահոս
    Մեկնարկել է վարչապետ Փաշինյանի մամլո ասուլիսը. Ուղիղ
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /