• USD 481.93
  • GBP 633.83
  • EUR 569.16
  • RUB 8.37
  • GEL 193.94
Հոկտեմբեր 23, 2017
Աշխարհի ձայն, Հայաշխարհի ձայն, Լրահոս, Հարցազրույց, Հայաստան, Արցախ
10.10.2017 | 14:00

ԵԱՀԿ ՄԽ համանախագահ դառնալու Թուրքիայի փորձերը դատապարտված են ձախողման. Հայկ Գաբրիելյան

«Արցախյան հակամարտության գոտում ապրիլյան քառօրյա թեժացումը տեղի ունեցավ Ռուսաստանի ու Թուրքիայի միջև հարաբերությունների վատթարացման պայմաններում»,-«Հայ ձայնի» հետ զրույցի ընթացքում թուրքագետ, ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ Հայկ Գաբրիելյանը՝ խոսելով Ղարաբաղյան հակամարտության հարցում ռուս-թուրքական փոխգործակցության հնարավոր հետևանքների մասին:

Վերջինս այն կարծիքը հայտնեց, որ Թուրքիան չէր կարող նախապես չիմանալ դեպքերի նմանատիպ զարգացման մասին՝ առավել ևս, որ դրանից քիչ առաջ՝ 2016թ. մարտի կեսին, Անկարայում տեղի էր ունեցել Թուրք-ադրբեջանական բարձր մակարդակի ռազմավարական համագործակցության խորհրդի հինգերորդ նիստը (Էրդողանի ու Իլհամ Ալիևի հայտնի ողջագուրվելը)։

«Ըստ իս՝ ԵԱՀԿ ՄԽ անդամ Թուրքիան իրավիճակի սրացմամբ ձգտում էր  առավելագույն կերպով վարկաբեկել ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրներին, ի ցույց դնել խնդրի լուծման հարցում նրանց «անզորությունը» և այդպիսով հիմքեր, նախադրյալներ ստեղծել Արցախյան բանակցային գործընթացում իր իսկ ակտիվ ներգրավվածության (ԵԱՀԿ ՄԽ-ում համանախագահության վերացման կամ Թուրքիան ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրի վերածելու) համար, ինչպես նաև Թուրքիան ցանկանում էր, որ Ռուսաստանը Հարավային Կովկասում լրջորեն հաշվի նստի իր հետ, զգա իր հետ երկխոսելու, համագործակցելու կարիք։ 2016թ. մարտի 31-ին ելույթ ունենալով Բրուքինգսի ինստիտուտում (Վաշինգտոն)՝ Էրդողանը Ռուսաստանին կոչ արեց վերսկսել համագործակցությունը՝ տարածաշրջանային խնդիրները լուծելու համար և ընդգծեց, որ «տարածաշրջանային խնդիրներն անհրաժեշտ են դարձնում Մոսկվայի ու Անկարայի միջև համագործակցությունը, քանի որ Ռուսաստանն ու Թուրքիան աշխարհագրորեն կարևոր երկրներ են»»,- նշեց թուրքագետը՝ չբացառելով այն հանգամանքը, որ տվյալ ժամանակ Ռուսաստանի սահմանած պատժամիջոցների տակ գտնված Թուրքիան (Էրդողանը) ոգեշնչված լինի հենց 2015թ. սեպտեմբերի 30-ին Սիրիայում ռուսական ռազմական կամպանիայի մեկնարկից, երբ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ սահմանած արևմտյան երկրները Սիրիայի հարցում սկսեցին ավելի շատ հաշվի նստել, համագործակցել Ռուսաստանի հետ, որն էլ որոշակի առումով դրսևորվեց նրա հետ շփումների սերտացմամբ, Արևմուտքի համար Ռուսաստանի պահանջարկի աճով (Սիրիայի խնդրի մասով)։

Գաբրելյանը հիշատակել նաև այն դեպքը, երբ Սիրիայում գործող ռուսական ավիախումբը սկսեց խախտել Թուրքիայի օդային տիրույթը, Թուրքիան Ռուսաստանին պատասխանեց իր մարտական ուղղաթիռների միջոցով Հայաստանի օդային սահմանը խախտելով։ Թուրքական կողմը, Գաբրիելյանի խոսքով, նույնպես Հայաստանի օդային սահմանի խախտումը պայմանավորեց եղանակային անբարենպաստ պայմանների գործոնով, ինչպես որ Ռուսաստանը պատճառաբանեց իր մարտական ինքնաթիռների կողմից Թուրքիայի օդային տիրույթի խախտումները։

 

«Այս ամենը ցույց է տալիս, որ Ռուսաստանի ու Թուրքիայի միջև հարաբերությունների սրացումը ռիսկեր ու մարտահրավերներ է առաջացնում հայկական կողմի համար։ Սակայն նույնը կարելի է ասել Ռուսաստանի ու Թուրքիայի մերձեցման պարագայում։ Կարծում եմ, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահ դառնալու Թուրքիայի փորձերը դատապարտված են ձախողման, և առավել հավանական եմ համարում, որ Թուրքիան կփորձի զարգացնել «Ռուսաստան-Թուրքիա-Ադրբեջան» (նաև՝ «Ռուսաստան-Իրան-Թուրքիա») ձևաչափը։ Տարածաշրջանային երկրների տվյալ (եռյակ) ձևաչափով հնարավոր բանակցությունների մեկնարկը կհիշեցնի Աստանայի ձևաչափը, որը կփորձեն ծառայեցնել ԵԱՀԿ ՄԽ-ին այլընտրանք»,-ասաց մեր զրուցակիցը՝ ընդգծելով, որ վերջին շրջանում Ռուսաստանը հայտարարում է, որ (Ադրբեջանին ամեն կերպ աջակցող) Թուրքիան «կարող է դրական դեր խաղալ» Արցախյան հակամարտության կարգավորման մեջ, որում զգալի առաջընթացի գրանցումն առանցքային կլինի Հայաստանի ու Թուրքիայի հարաբերությունների կարգավորման համար։

«Փաստորեն, Ռուսաստանը երկու հարցում էլ կրկնում է Թուրքիայի ու Ադրբեջանի դիրքորոշումը։ Մինչդեռ ամիսներ առաջ Ռուսաստանը Թուրքիային մեղադրում էր ահաբեկչությունը սատարելու մեջ, Արցախյան հակամարտության մասին պատերազմի կոչեր հնչեցնելու և միակողմանի դիրքորոշում ունենալու համար, սակայն Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման մեկնարկից հետո փոխել է իր այդ դիրքորոշումը»,- նկատեց Հայկ Գաբրիելյանը։



    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    30/09/2017 03:07event_type_4
    asas