• USD 481.93
  • GBP 633.83
  • EUR 569.16
  • RUB 8.37
  • GEL 193.94
Հոկտեմբեր 20, 2017
Հայաշխարհի ձայն, Լրահոս, Հայաստան
10.10.2017 | 17:02

Ծաղկաձորը ամենահայտնի ձմեռային հանգստավայրերից է ռուսների համար

Հայկական լեռնադահուկային հանգստավայր համարվող Ծաղկաձորը դարձել է ռուսների համար ամենահայտնի ձմեռային հանգստավայրերից մեկը: Ծաղկաձորը հատկապես մեծ պահանջարկ է վայելում ռուս զբոսաշրջիկների շրջանում, ովքեր նախընտրում են լեռնադահուկային հանգիստը:

2017 թվականի դեկտեմբերի 1-ից մինչեւ 2018 թ. փետրվարի 28-ը ընկած ժամանակահատվածում զբոսաշրջիկների տոմսերի առցանց ամրագրման համակարգերի եւ բնակեցման տվյալների վերլուծության արդյունքների համաձայն՝ Ծաղկաձորը ԱՊՀ երկրների առողջարանների շարքում զբաղեցնում է 4-րդ տեղը տեղերի ամրագրման տեսանկյունից:

Լավագույն հնգյակը ներառում է նաեւ Չիմբուլակը (Ղազախստան), Շահդագը (Ադրբեջան), Սիլիչին (Բելառուս), Չիմգանը (Ուզբեկստան): Այս մասին  գրում է TurStat վերլուծական գործակալության:

 

Գործակալության տվյալներով, Ծաղկաձորում մեկ անձի համար հանգիստը՝ ներառյալ  կացարանն ու սնունդը, կազմում են 80 դոլար:



    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    30/09/2017 03:07event_type_4
    asas