• USD 481.93
  • GBP 633.83
  • EUR 569.16
  • RUB 8.37
  • GEL 193.94
Հոկտեմբեր 23, 2017
Հայաշխարհի ձայն, Լրահոս, Մշակույթ, Հարցազրույց, Հայաստան
11.10.2017 | 15:00

Սիրում եմ ապրել ստեղծագործելով. Արուսյակ Օհանյան (Լուսանկարներ)

«Նյուտոնիկի ձեռքերով» զարգացնող խաղերն ու գրքերը ունեն բացառապես զարգացնող գործառույթ և հանդիսանում են փոքրիկների ժամանցի կազմակերպման համար խելացի ընտրություն»,-«Հայ ձայնի» հետ զրույցի ընթացքում նշեց բանաստեղծուհի Արուսյակ Օհանյանը՝ խոսելով իր նախաձեռնության՝ «Նյուտոնիկի ձեռքերով» զարգացնող խաղերի  ու գրքերի մասին:

Գրքերի փոքրիկ արտադրությունը, ինչպես մեր զրուցակիցը նշեց, ընտանեկան նախաձեռնություն է, որը հիմնվել է վերջինիս ամուսնու և իր կողմից՝ «Նյուտոնիկ» նախակրթարանին կից։

«Ամուսինս բեյրութահայ է, ով գալով Հայաստան՝ ինչ-որ չափով մշակութային տարբերության ճգնաժամ ապրեց: Հասկացանք, որ հարկավոր է հիմնել ընտանեկան փոքրիկ ձեռնարկություն, որի շնորհիվ կկարողանանք հոգալ մեր նյութական կարիքները»,- նշեց Օհանյանը՝ ընդգծելով, որ գրքերի արտադրությունն ամբողջությամբ ձեռքի աշխատանք է, «որում նորից ինձ հաջողվեց ներմուծել արվեստի տարր»:

Զարգացնող խաղերն ու գրքերը մոդելավորում է բանաստեղծուհին, ում  գաղափարներն իրականացնում է վերջինիս ամուսինը՝ իրականացնելով  կազմակերպչական, իրացման բոլոր հարցերը։ Օհանյանի խոսքով, այս աշխատանքն իրենց ընտանիքի համար շնորհակալ գործ է, քանի որ սպառողները մանուկներն են։

 

«Թե՛ խաղերը, թե՛ գրքերը բացառապես զարգացնող են, և հանդիսանում են փոքրիկների ժամանցի կազմակերպման համար խելացի ընտրություն։ Վաղ հասակից սիրել եմ մոդելավորողի մասնագիտությունը, ունեմ նաև նկարչական ոչ մասնագիտական հմտություններ, ուղղակի սիրում եմ ապրել ստեղծագործելով, իսկ այս աշխատանքը հարկավոր էր նաև մեր փոքրիկ ընտանիքին։ Ես նա չեմ, ով երբևէ կլքի Հայաստանը»,- իր խոսքը եզրափակեց Արուսյակ Օհանյանը։

 

 

 

 

 

 


    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    30/09/2017 03:07event_type_4
    asas