Փետրվար 22, 2018
Ղարաբաղը ապացուցեց, որ անկասելի է ժողովրդի միասնության ուժը

Կ.Գ

Աշխարհի ձայն, Հայաշխարհի ձայն, Լրահոս
12.10.2017 | 12:06

Թուրք ազգայնականը կոչ է արել պայքարել համշենահայերի դեմ

Թուրքիայի ծայրահեղ ազգայնական  կազմակերպության՝  «Ընդդեմ անհիմն հայկական պնդումների միության » (ASIMDER) ղեկավար Գյոքսել Գյուլբեյը հայտարարել է , որ  ՀՀ Սփյուռքի նախարարությունը եւ հայամետ ՀԿ-ները ծրագրում են համշենահայերի միջոցով  Թուրքիայի տարածքների հանդեպ պահանգներ ներկայացնել:

«Հայկական լոբբիստական ​​կազմակերպությունները մտադիր են Եվրոպայում ապրող համշենահայերից համայնք ստեղծել  , եւ ապահովել նրանց վերադարձը Թուրքիայի Սեւ ծովի ափամերձ տարածքներ», - ասել  է  Գյոքսել Գյուլբեյը:

Ըստ նրա՝ ներկայումս համշենահայերի մասնակցությամբ անցկացվում են տարբեր կոնֆերանսներ, որոնց  արդյունքում հրապարակվում են ուսումնասիրություններ այն մասին, որ Համշենի լեզուն հայոց լեզվի բարբառներից մեկն է, իսկ համշենցիներն էլ հայեր են:

 

Գյոքսել Գյուլբեյը նաեւ կոչ է արել Թուրքիայի Ներքին գործերի նախարարությանը հետեւել տեղի ունեցող դեպքերին եւ ակտիվորեն քայլեր ձեռնարկել համշենահայերի գործունեության դեմ:



    Լրահոս
    Արցախ
    Պատմական որոշում, որի հետևում ժողովուրդն էր կանգնած
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /