• USD 482.36
  • GBP 647.76
  • EUR 568.99
  • RUB 8.19
  • GEL 188.42
Դեկտեմբեր 17, 2017
Հայաշխարհի ձայն, Լրահոս, Հայաստան
12.10.2017 | 19:04

Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունն է բաշխել Գևորգյան հոգևոր ճեմարանի առաջին լսարանցիներին

Հոկտեմբերի 11-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանի առաջին լսարանի 18 սաների հետ:

Այս մասին հայտնում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգից։

Հաղորդագրության մեջ ասվում է. «Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ Հոգեշնորհ Տ. Գարեգին վարդապետ Համբարձումյանը, ներկայացնելով այս տարի հոգևոր հաստատություն մուտք գործած ուսանողներին, նշեց, որ ճեմարանի առաջին լսարանցիների հետ Ամենայն Հայոց Հայրապետի ամենամյա հանդիպումը գեղեցիկ ավանդույթ է դարձել: Հայր Գարեգինը նշեց, որ նման հանդիպումները ոգեշնչում են երիտասարդներին և առավել խանդավառում իրենց ուսումնառության մեջ:

Այնուհետև երիտասարդներին իր հայրական օրհնությունը բերեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Նորին Սրբությունը հորդորեց ճեմարանականներին ուսումնառության տարիները լավագույնս ծառայեցնել գիտելիքներ ամբարելու և հոգևոր առաքելության պատրաստվելու համար:

Ամենայն Հայոց Հայրապետն ընդգծեց, որ հոգևոր սպասավորությունն ազգին, Եկեղեցուն և Հայրենիքին անձնվիրաբար ծառայելու լավագույն ճանապարհներից է:

Գարեգին Բ Կաթողիկոսն անդրադարձավ եկեղեցականի կերպարին` պատգամելով սաներին հետևել մեր Փրկչի և Հայ Եկեղեցու լուսավոր վարդապետների օրինակին և ամենայն նախանձախնդրությամբ ու նվիրումով իրենց անձերը ծառայեցնել ի փառս Հայոց Եկեղեցու և ի մխիութարություն բարեպաշտ ժողովրդի: Նորին Սրբությունը հավելեց, որ ժողովրդի հարգանքին ու սիրուն հոգևորականը կարող է արժանանալ միայն հովվական կյանքում դրսևորած իր խոնարհությամբ, նվիրումով և անձնազոհության ոգով:

Վերջում Ամենայն Հայոց Հայրապետը «Պահպանիչ» աղոթքով օրհնեց ճեմարանականներին` մաղթելով բարեհաջող ուսումնառություն հոգևոր հաստատության կամարների ներքո:

Հանդիպման առիթով Հայոց Հովվապետն ապագա եկեղեցականներին ընծայեց Նոր Կտակարաններ»:


    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /
    01/12/2017
    ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՕՐԱՑՈՒՅՑ