• USD 482.44
  • GBP 637.06
  • EUR 564.6
  • RUB 7.28
  • GEL 184.28
Սեպտեմբեր 24, 2018
Անկախությունը մարդու ծնվելու, ապրելու, սիրելու պես մի բան է

Անկախությունը բացարձակ արժեք էախր, ինչպե՞ս կարելի է  հարցնել՝ ի՞նչ կարծիք ունես անկախության մասին, դա նույնն է, թե ասես՝ ի՞նչ կարծիքի ես ծնողիդ մասին: Այս ծանր փորձությունների գնով անգամ՝ Անկախությունը քննարկման կարիք չունի: Անկախությունը մարդու ծնվելու, ապրելու, սիրելու պես մի բան է: Ամեն ինչի հավաքականությունն է Անկախությունը:

ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Աշխարհի ձայն, Հայաշխարհի ձայն, Լրահոս, Հայաստան
12.10.2017 | 11:35

10 Տարի հեռու մնալէ ետք Նիսի ազգայինները վճռած են վերադառնալ Ֆրանսայի Թեմի Առաջնորդութեան ծոցը

Նիսի Սուրբ Աստուածածին եկեղեցին, որ վերջին 10 տարիներուն  ինքնագլուխ կը գործէր որոշած է  միանալ Ֆրանսայի  Հայաստանեայց Առաքելական Թեմին:  

 Այս  մասին «Հայ  Ձայն»  տեղեկութիւն ստացաւ   Ֆրանսայի իր աղբիւրէն:

 

Աւելի  ուշ պարզ   դարձած է, որ  Նիսի ծխական խորհուրդի քարտուղար Դաւիթ Քոմարեան  ելեքդրոնային  նամակ մը  տարածելով     յայտատարած է, թէ Ծխական խորհուրդը 2017 12 սեպտեմբեր  գումարած է   ժողով մը, ուր   որոշուած է արտակարգ ընդհանուր ժողով մը գումարել  եւ  քուէարկութեան  դնել  Ֆրանսայի Հայ առաքելական եկեղեցւոյ ծոցը վերադառնալու մասին    որոշումը:  Աւելի  ուշ  պարզ    դարձած է, որ  սպասուած  արտակարգ ընդհանուր ժողովը գումարուած է  8 հոկտեմբերին  Պարսամեան սրահին մէջ ի ներկայութիւն 198  ազգայիններու, որոնք  բոլորն ալ միաձայութեամբ  քուէարկած են  ի նպաստ  Ֆրանսայի թեմ վերամիանալուն:

 

 

 Յիշեցնենք, որ անցնող   տարիներուն     Նիսի Սուրբ Աստուածածին եկեղեցին կը գործէր   ինքնագլուխ եւ  ընդդիմացած էր, թէ  Ֆրանսայի թեմի  առաջնորդութեան եւ թէ   ալ Մայր   Աթոռի   թելադրանքներուն եւ որոշումներուն:

 

 

 Ն.Ս.Օ.Տ.Տ.  Գարեգին Բ.ն Ամենայն Հայոց      Վեհափառ Հայրապետը  տարբեր առիթներով այցելութիւն տուած էր   Նիս եւ փորձած էր հայրական    մօտեցումներով լուծում  մը գտնել  այդ  կնճռոտ հարցին, սակայն Սուրբ Աստուածածին  եկեղեցւոյ  շուրջ հաւաքուած    ազգայինները (մեծամասնութեամբ ՝ պոլսահայեր)  մերժած էին  անսալ   Վեհափառ  Տէրոջ   թելադրանքներուն:

 

 

  Բաւական  մեծ հարցակններու դուռ  բացող  այս  որոշումին    «Հայ Ձայն» պիտի անդրադառնայ աւելի  ուշ: 



    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /