• USD 482.36
  • GBP 647.76
  • EUR 568.99
  • RUB 8.19
  • GEL 188.42
Դեկտեմբեր 17, 2017
Հայաշխարհի ձայն, Լրահոս, Մեր ձայնը, Խմբագրական, Հայաստան
12.10.2017 | 14:00

Պյոտր Սվիտալսկին հյուրընկալվեց Արմավիրի ՌԱԿ ակումբում (Լուսանկարներ)

Հոկտեմբերի 11-ին Արմավիրի ՌԱԿ երիտասարդական ակումբում «Ինտեգրման ակումբ հանուն սոցիալական ինտեգրման» ՀԿ-ի նախաձեռնությամբ Հայաստանում Եվրամիության  պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին հյուրընկալել էր Արմավիրի երիտասարդներին, այդ թվում՝ ՌԱԿ երիտասարդ կուսակցականներին։

Պյոտր Սվիտալսկու այցը կրում էր ոչ պաշտոնական բնույթ, և նրա  գլխավոր նպատակը երիտասարդների հետ ծանոթանալն ու շփվել էր, իսկ զրույցը անցավ բավական ջերմ ու ընկերական մթնոլորտում։ 


Այցի ընթացքում դեսպան Սվիտալսկին երիտասարդների հետ քննարկեց Հայաստան-Եվրամիություն սպասվելիք համաձայնագրի կնքումը, դրա նպատակները, հետևանքները, Հայաստանի համար առավելությունները և այլն։

 


Միջոցառման ընթացքում   երիտասարդները կարողացան ստանալ իրենց հուզող հարցերի պատասխանները, հավելյալ տեղեկություններ Եվրամիության հետ կնքվելիք համաձայնագրի, եվրաինտեգրման և այլ հետաքրքիր ու արդիական  հարցերի վերաբերյալ։ Քննարկվեցին նաև կրթությանը վերաբերող հարցեր, ինչպես օրինակ՝ Հայաստանում ապրող երիտասարդների՝ Եվրոպայում կրթություն ստանալու հնարավորությունները։

 

 

 

 

 

 



    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /
    01/12/2017
    ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՕՐԱՑՈՒՅՑ