• USD 482.36
  • GBP 647.76
  • EUR 568.99
  • RUB 8.19
  • GEL 188.42
Դեկտեմբեր 17, 2017
Հայաշխարհի ձայն, Լրահոս, Հարցազրույց, Հայաստան
12.10.2017 | 15:00

Վտանգների հայտնաբերման պարագայում ԳՄՕ-ները չէին երաշխավորվի սպառման համար. Իտալացի պրոֆեսոր

«Գենետիկորեն մոդիֆիկացված օրգանիզմների (ԳՄՕ) սննդագիտական կողմի վտանգների մասին պետք է խոսել ապացուցողական սննդագիտության միջոցով և   գիտական հետազոտությունների մեթոդով»,- «Հայ ձայնի» հետ զրույցում ասաց  Իտալիայի Տուշայի համալսարանի սննդաբանության պրոֆեսոր Նիկոլո Մերենդինոն:

 

Պրոֆեսորը Մերենդինոն և Իտալիայի Տուշայի համալսարանի մի շարք այլ պրոֆեսորներ օրերս գտնվում էին Հայաստանում՝ ֆունկցիոնալ սննդամթերքի, ճշգրիտ գյուղատնտեսության, գեովիճակագրության և այլ թեմաների վերաբերյալ դասախոսություններով հանդես գալու նպատակով:  

Մեզ հետ զրույցում պրոֆեսորը Մերենդինոն ընդգծեց, որ ապացուցողական սննդագիտությունը թույլատրված տեսակներում կոնկրետ մարդու առողջության վրա վտանգներ չի հայտնաբերել, իսկ հայտնաբերման պարագայում դրանք չէին երաշխավորվի մարդու կողմից կիրառման և սպառման համար։

Ըստ պրոֆեսորի՝ գենետիկապես մոդիֆիկացված օրգանիզմների բոլոր խնդիրները առավելապես պայմանավորված են շրջակա միջավայրին հասցված վնասներով։ «Մասնավորապես գիտենք, որ Գենետիկապես մոդիֆիկացված օրգանիզմները բավականին ռեզիդենտ են և բնական կենսաբազմազանությանը  շատ հեշտությամբ կարողանում են դուրս մղել։ Ինչ վերաբերում է մարդու կողմից սպառմանը, ապա պետք է ասել, որ այդ թվում ԳՄՕ-ների սպառման ժամանակ սպառողը հատուկ ուշադրություն պետք է դարձնի ոչ միայն առողջական կողմերին, այլև շրջակա միջավայրի պաշտպանությանը: Այսինքն՝ ընտրությունը պայմանավորված է սպառողի կամքի արտահայտմամբ՝ պաշտպանել սեփական երկրի շրջակա միջավայրը»,- նշեց պրոֆեսորը։

Մեր զրուցակցի դիտարկմամբ, ապացուցողական սննդագիտության միակ գիտական հոդվածները, որոնք գենետիկապես մոդիֆիկացված օրգանիզմների սպառման արդյունքում մարդու առողջական ռիսկեր են ցույց տվել, պայմանավորված են ալերգիաներով։ Եթե ԳՄՕ սննդամթերքները երկար են օգտագործվում, ապա   տվյալ տարածաշրջաններում սննդային ալերգիաների թվի աճ է նկատվում։

ԳՄՕ-ների ալերգիկ դրսևորումները, պրոֆ. Մերենդինոյի խոսքերի համաձայն,  հիմնականում 3 տիպի են լինում՝ թեթևակի արտահայտված, որոնք դրսևորվում են մաշկային ցաներով, աղեստամոքսային տրակտի խնդիրներով, փքվածություն զգացումով, լինում են ավելի սուր դրսևորումներ, որոնք կարող են առաջացնել փսորիազ, և ընդհանուր ինքնազգացողության վատացում ու ընդհանուր ալերգիկ երևույթներ։

 

Անդրադառնալով ԳՄՕ-ների և մնացյալ սննդամտերքների տարբերակման խնդրին՝ պրոֆեսորը նշեց հետևյալը. «ԳՄՕ-ների՝ անզեն աչքով տարբերակման մեթոդները համարվում են սուբյեկտիվ, և բոլոր այն խորհուրդները, որոնք տրվում են այս պարագայում, օբյեկտիվ չեն: Ուստի խորհուրդ չի տրվում առանց լաբորատոր փորձաքննության, զուտ տեսքի, գույնի և այլ արտաքին հատկանիշների վրա հիմնվելով ենթադրություններ անել, քանի որ հնարավոր է դա լինի ոչ թե արհեստական, այլ բնական ճանապարհով փոփոխված մթերք»։


    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /
    01/12/2017
    ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՕՐԱՑՈՒՅՑ