• USD 480.6
  • GBP 624.64
  • EUR 557.74
  • RUB 7.57
  • GEL 196.32
Հուլիս 20, 2018
Ազգի պահողը լեզուն ա ու հավատը

Մեկ ազգի պահողը, իրար հետ միացնողը լեզուն ա ու հավատը: Լեզուդ փոխի´ր, հավատդ ուրացի´ր, էլ ընչո՞վ կարես ասիլ, թե որ ազգիցն ես: Էն վայրի ազգերն էլ իրանց սոպռ (կոպիտ) լեզուն աշխարհքի հետ չեն փոխիլ:

ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆ

Հայաշխարհի ձայն, Լրահոս, Հայաստան
12.10.2017 | 13:31

Շավարշ Քոչարյան. Ալիեւը չի կարող խուսափել

Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման մասին դեռ որևէ բան հայտնի չէ։ Այսօր այդ մասին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը։ Ըստ նրա, հանդիպման բովանդակությունն, ակնհայտորեն, Բաքվին ձեռք չի տալիս. «Այդ տեսակետից  պատահական չի Ալիևի սադրիչ հայտարարությունը, որով նա փորձում էր խեղաթյուրել բովանդակությունը և այլ բան ներկայացնել։ Դա անզեն աչքով է երևում։ Այդուամենայնիվ, չեմ կարծում, թե նա կկարողանա խուսափել այդ հանդիպումից»:

 

Լրագրողները հետաքրքրվեցին նաեւ Ադրբեջանի`ԵԱՏՄ-ին անդամակցությամբ: Շավարշ Քոչարյանն ասաց, որ Ադրբեջանը չի դիմել ԵԱՏՄ անդամակցության համար, երբ դիմի, ՀՀ-ի դիրքորոշումը շատ հստակ ու պարզ է լինելու. «Նույնիսկ դիտորդ դառնալու համար կա պայմանագրի դրույթ, համաձայն որի՝ չի կարող դիտորդ դառնալ այն պետությունը, որը քայլ է ձեռնարկում ի վնաս որևէ անդամ պետության և ամբողջ կառույցի»: ԱԳ փոխնախարարը նաև ընդգծեց, որ տնտեսական տեսանկյունից շրջափակումը գնահատվում է ոչ այլ ինչ, քան ի վնաս քայլ՝ ուղղված տվյալ պետության դեմ. «Այդ տեսակետից նույնիսկ դիտրոդի մասին խոսք չկա, ուր մնաց անդամակցության»:

 

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՌԴ նախագահի՝ տարածաշրջանային տնտեսական ինտեգրացման հարցերով խորհրդական Սերգեյ Գլազևը Երևանում հայտարարել էր, որ ԵԱՏՄ-ին Ադրբեջանի հնարավոր անդամակցության վերաբերյալ վերջնական որոշումը կախված է Երեւանից:



    Լրահոս
    Մեկնարկել է վարչապետ Փաշինյանի մամլո ասուլիսը. Ուղիղ
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /