• USD 482.36
  • GBP 647.76
  • EUR 568.99
  • RUB 8.19
  • GEL 188.42
Դեկտեմբեր 17, 2017
Հայաշխարհի ձայն, Լրահոս, Հայաստան
12.10.2017 | 17:16

ՔԿՀ-ները կօպտիմալացվեն եւ կարդիականացվեն

«Շատ կարևոր ռազմավարական փաստաթղթի մասին ենք խոսում»,- Քրեակատարողական համակարգում կան խնդիրներ, որոնք առաջացել են տարիների ընթացքում և, բացի քաղաքական կամքից՝ պահանջում են նաև լուրջ ֆինանսական միջոցներ: Այսօր այս մասին ասել է ՀՀ արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանը`ոսելով քրեակատարողական համակարգում 2018-2038 թթ. ռազմավարության ծրագրի մասին: «Քրեակատարողական համակարգը քրեական պատիժների իրականացման համակարգ է: Այս համակարգը բարեփոխելուց մենք որպես հիմք պետք է ընդունենք պատժի իրականացումը: Պատժիներն ունեն հստակ նպատակներ: Ըստ այդմ՝ այս  ամբողջ ռազմավարությունը կառուցված է պատժի նպատակների վրա: Մենք մի սկզբունք ենք ամրագրել՝ քրեակատարողական համակարգը պետք է հստակ ամրագրի պատժի նպատակների իրականացումը, և ռազմավարությունը բաժանվել է համապատասխան գլուխների: Առաջինն օրենսդրությունն է, որը պետք է համապատասխանի միջազգային լավագույն պրակտիկային, հաշվի ենք առնում հասարակական դաշտի մեր գործընկերների, Մարդու իրավունքների պաշտպանի, Խոշտանգումների դեմ կոմիտեի, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ամրագրված այն բոլոր խնդիրները, որոնք ունենք և այստեղ փորձելու ենք լուծումներն ամրագրել»,- նշել է փոխնախարարը:

 

Կօպտիմալացվի եւ կարդիականացվի քրեակատարողական հիմնարկների համակարգը. «Ոչ օպտիմալ կառույցների օպտիմալացում, անհրաժեշտության դեպքում՝ փակում, նոր կառույցների ձևավորում: Մենք պետք է ունենանք օպտիմալ համակարգ, որտեղ տնտեսվարումը պետք է լինի օպտիմալ՝ նվազագույն անհրաժեշտ ծախսերով, որպեսզի պատժի նպատակներն իրականացվեն: Մենք ունենք նախորդ դարում ստեղծված քրեակատարողական հիմնարկներ, որոնց պայմանները, մեղմ ասած, շատ դժվար է օպտիմալ տարբերակի բերել, դրա համար նախատեսվում է թե՛ գործող կառույցների վերակառուցում, թե՛ նորերի կառուցման ապահովում: Գիտեք՝ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկն արդեն 1200 անձի պահման պայմանների խնդիր լուծել է, դա մեր կարիքների շուրջ 25-30 տոկոսն է, կարիք կունենանք ևս 2-3 նման մեծ հիմնարկներ ստեղծելու: Մենք ունենք շենքային վատ պայմաններ ունեցող հիմնարկներ, որոնցում, չնայած վերանորոգում ենք անում, բայց տարիների ընթացքում պլանավորում ենք դրանց փոխարեն նորերն ունենալ»:

 

Վերասոցիալականացման կոմպոնենտը փոխնախարարը շատ կարևոր է համարում, որպեսզի կանխվեն կրկնահանցագործությունը. «Մենք պետք է այնպես անենք, որ այդ անձը, վերադառնալով հասարակություն, վտանգ չներկայացնի ու որպես հասարակության լիարժեք անդամ՝ այնտեղ գտնվի»:

 

 

Հատուկ ուշադրություն է դարձվելու խոցելի խմբերին՝ անչափահասներին, կանանց և հաշմանդամներին. «Կարևոր բաղադրիչներից մեկը կոռուպցիայի դեմ պայքարն է քրեակատարողական հիմնարկներում՝ թե՛ կանխարգելիչ, թե՛ համապատասխան իրավապահ գործողություններ են նախատեսված»:



    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /
    01/12/2017
    ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՕՐԱՑՈՒՅՑ